03:38 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին

ՀՀ նախագահը շնորհավորել է Հասան Ռոհանիին

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2310

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ եւ հարեւան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարեւոր եւ նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հաստատման գործում:

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջեւ փոխգործակցության որակական նոր մակարդակ:

Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն եւ բարօրություն»։

Գլխավոր թեմաներ