00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի, իսկ ԱԺ-ում սենյակակռիվ է

© Sputnik / Asatur YesayantsПресса
Пресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 23-ի մամուլի տեսությունը։

Հայկական Ժամանակ. «Առաջինը Ծառուկյանի օգնականն է»

Ուրբաթ օրը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր գրել «Ծառուկյան» խմբակցությունից միանգամից երեք պատգամավոր` Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարաքյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը։ Եթե սահմանված կարգով այս անձիք մեկ շաբաթյա ընթացքում ետ չվերցնեն իրենց դիմումները, ապա հրաժարականը կհամարվի ընդունված, որից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատներ կտրամադրի այն անձանց, որոնք նշված պատգամավորներից հետո ամենաշատ ձայնն են ստացել իրենց ընտրատարածքում։

ЦИК Армении - Sputnik Արմենիա
«Ծառուկյան» դաշինքը մոտենում է ՀՀԿ-ին

Հրապարակ. «Պայքարը ԱԺ-ում VIP սենյակների համար. հերթում առաջինը «խարոշիներն» են»

«Հրապարակ». Խորհրդարանի աշխատակազմն առաջնահերթ կարգով տեղավորել է ՀՀԿ-ԲՀԿ «խարոշիներին», նրանց հարմարավետ աշխատասենյակներ տրամադրել, փոխարենը արդեն երկու օր է՝ ԱԺ միջանցքներում նյարդային դիսկոմֆորտի մեջ են նախագահի վերահսկողականի նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Արագածոտնի նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը, «Ծառուկյան դաշինքից»՝ Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը և ուրիշներ։

Սենյակներով ապահովված գործընկերները նրանց փորձում են մխիթարել, թե «դրսում» հայտնվելն ԱԺ-ում աշխատակազմի ղեկավարի բացակայության պատճառով է եղել, հիմա ԱԺ-ն արդեն աշխատակազմի ղեկավար ունի՝ Արա Սաղաթելյանը, հարցն արագ կկարգավորվի։ Ավելի ագրեսիվներն առաջարկում էին փակ դռները ջարդել, տեղավորվել ցանկացած սենյակում:

Ժողովուրդ. «Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի. պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է սահմանամերձ մարզերում: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքը:

Министр чрезвычайных ситуаций встретился с руководителем Международного комитета Красного Креста - Sputnik Արմենիա
«Ապահով սենյակներ»` սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում

Լծեն գյուղը շրջանավարտ չունեցողների թվում է, իսկ գյուղապետ Հրահատ Նիկոլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Գյուղը շատ է դատարկվել, մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել»:

Սյունիքի մարզի Չափնի գյուղում դպրոց չկա, գյուղն ունի 7 աշակերտ, որոնք էլ հաճախում են հարևան Եղեգ գյուղի դպրոց: Նույն մարզի Թանահատ գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ աշակերտ, իսկ Շրվենանց համայնքում արդեն 7 տարի է, ինչ դպրոցը փակվել է, ու ընդհանրապես, աշակերտ չունեն:

Պատկերը, համաձայնեք, ողբերգական է, եւ այս ամենը արտագաղթի հետեւանք է: Իսկ մինչ այդ, նկատենք, որ այս տարի 9-րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12-րդ դասարանը` շուրջ 410 աշակերտ»:

Իրատես. «ԱԺ-ում հետաքրքիր դրվագ է գրանցվել. Ծառուկյանի պարադոքսը»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ-ի ղեկավար կազմի հաստատման ընթացքում հետաքրքիր դրվագ է գրանցվել: Հայտնի է, որ հանձնաժողովների նախագահներից ամենաքիչ ձայներ ստացել էր Արմեն Աշոտյանը. «Ծառուկյան» խմբակցության «շնորհիվ» նա վաստակել էր 56 ձայն:

Նորություն չէ նաև, որ Արմեն Աշոտյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները լարված էին, սակայն, որքան էլ պարադոքսալ է, Գագիկ Ծառուկյանը հենց նրան է համարել ԱԺ խոսնակի ամենահարմար թեկնածու: Նեղ շրջապատում, երբ խոսք է եղել ԱԺ խոսնակի թեկնածուների մասին, Ծառուկյանն ասել է, որ եղածների մեջ ամենահարմար թեկնածուն Արմեն Աշոտյանն է, քանի որ «հա՛մ խելացի է, հա՛մ էլ ներկայանալի»:

 

Լրահոս
0