00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր աղջիկները կշրջեն տնետուն, երգեր կերգեն ու վիճակ կգցեն

© Sputnik / Асатур ЕсаянцШоу армянских таразов
Шоу армянских таразов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսի 25–ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը` ավանդական պատարագով։ Ջանգյուլումը տոնել ցանկացողներն արդեն իսկ 7 աղբյուրից ջուր են հավաքել ու պատրաստվել ամենաուրախալի տոնին։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի-Sputnik. Համբարձում է, գարուն է, ջա˜ն ծաղիկ, ջա՛ն, ջա՛ն, մեր վիճակը սիրուն է, ջա˜ն վիճակ, ջա՛ն, ջա՛ն. սրանք տողեր են այն երգերից, որոնք երիտասարդ աղջիկները երգում են Ջանգյուլումի ժամանակ՝ ծաղիկներ հավաքելիս ու վիճակ գցելիս։

Հայաստանում նշում են Վարդավառը - Sputnik Արմենիա
Երևանյան Վարդավառի պայծառ գույները

Համբարձման տոնը կամ Ջանգյուլումը հայերի ամենասիրած տոներից է։ Այն կապվում է գարնան, բնության զարթոնքի հետ։ Երիտասարդ աղջիկները, որոնք պատրաստվում են ամուսնանալ, Համբարձման տոնի նախօրեին լուսադեմին հագնում են գույնզգույն զգեստներ, կժի մեջ լցնում յոթ աղբյուրից հավաքած ջուրը, ծաղկի թերթիկներն ու պատրաստվում վիճակ գցելուն։ Մինչ այդ, ամբողջ գիշեր եկեղեցու կողքը հսկում են կժերը, որ չարաճճի տղաները չգան ու չտանեն դրանք։

Վիճակահանությունն էլ կատարվում է Համբարձման տոնին` Սուրբ Հարության 40-րդ օրը։ Աղջիկները շրջում են տնետուն, երգեր երգում, փոխարենը մթերքի կամ մետաղադրամների տեսքով նվերներ ստանում։ Այնուհետև աղջիկները հավաքվում են վիճակի կուլայի շուրջ։ Դրանք հիմնականում սաղմոսներ են սիրո, նպատակի իրականացման մասին, որոնք պարունակում են խորհուրդներ։

Ի դեպ, վիճակը ևս հոգևոր խորհուրդ ունի։ Երբ Հիսուս Քրիստոսը համբարձվում է, առաքյալները վիճակ են գցում, որ Հուդայի փոխարեն նոր աշակերտ ընտրեն։

Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Սահրադյանը հիշում է իր մանկության տարիները, երբ պարտադիր Ջանգյուլում էին տոնում։ Երբ երեխաներ ունեցավ, նրանց սևս սովորեցնում էր Ջանգյուլումը տոնելու ավանդույթները։

«80-ականներն էին։ Սովետական միության տարիներին ընդունված չէր եկեղեցական տոներ նշել։ Երեխաները հավաքվում էին մեր տանը, ես նրանց սովորեցնում էի, տալիս էի այն երգերը, որ պետք է երգեին, իսկ առավոտյան նախապես գնում ու ծաղիկ էին հավաքում, Կոնդի փողոցներում երգում էին, դռները բացում…»,- պատմեց քահանան։

Հայաստանի տարբեր շրջաններում տոնը մեկն էր, բայց ուներ նշելու յուրահատուկ եղանակներ։ Օրինակ` որոշ վայրերում Սուրբ Հարությունից մինչև Համբարձման տոնն ընկած ժամանակահատվածում կանայք կարուձևով չէին զբաղվում, որովհետև հավատում էին, որ «հավկուր» կլինեն, այսինքն` հավի պես կկուրանան։ Մեկ այլ տեղ այդ ընթացքում կաթնապուր չէին ուտում, որովհետև կարծում էին` իրենց կովերի կաթը կչորանա։

Святое Христово Воскресение, Пасха, Затик - Sputnik Արմենիա
Վերադարձ առ Աստված. հավատացյալները նշում են Սուրբ Զատիկը

Ավանդական կողմից զատ, Համբարձման տոնը պարտադիր ուղեկցվում է պատարագով։ Տեր Տիրայր քահանան հայտնեց, որ Համբարձման տոնի պատարագը տեղի կունենա մայիսի 25-ին, առավոտյան 10։30-ին։

«Վեհափառ հայրապետի կարգադրության համաձայն` շաբաթամիջյան պատարագները 10։30 են, կիրակնօրյա պատարագները` 11։00-ին»,- տեղեկացրեց քահանան։

Հարություն առնելուց հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա ու երևում իր աշակերտներին: Վերջին հանդիպման ժամանակ Քրիստոսն օրհնում ու պատգամներ է տալիս առաքյալներին, հետո համբարձվում երկինք:

Համբարձման տոնի մասին խոսելիս անհնարին է չհիշել Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը, որը հիանալի արտացոլում է տոնի նրբերանգները.

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկնքի դռներ,
Ներքև պապանձում, լռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհրդով
Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:
Էն վեհ վայրկյանին չքնաղ գիշերի՝
Երկնքի անհու՜ն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռու՜, լազուր կամարում:

Լրահոս
0