12:41 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9830

Կառավարության հերթական նիստում, մինչև օրակարգային հարցերին անցնելը, վարչապետը հանձնարարականներ տվեց։

New messages
  • 12:24

    Մի քանի դպրոց կփակվի

    Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը կառավարության նիստից հետո հայտնեց, որ հորիզոնում կա երեք դպրոց, որոնք կենթարկվեն օպտիմալացման։

    Կրթական ոլորտի բարեփոխումները, ըստ նրա, կարտահայտվեն նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմամբ։

    Левон Мкртчян
    © Sputnik / Asatur Yesayants
  • 12:05

    Արտահերթ նիստի առաջարկ Խորհրդարանին

    Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է հունիսի 8-ին ժամը 11:00-ին արտահերթ նիստ գումարել, որում կքննարկվի 4 հարց։

    Առաջարկվում է քննարկել կոռուպցիոն փաթեթը, հանրային ծառայությունների, պետական գույքի մասնավորեցման մասին օրենքները, ինչպես նաև համայնքների խոշորացման հարցը։

  • 12:00

    Գեղարքունիքի նոր մարզպետը Կարեն Բաթոյանն է

    Կառավարությունը որոշեց Կարեն Բոթոյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ մարզպետին մաղթեց արդյունավետ աշխատանք։

    Կարապետյանը նշեց, որ մարզպետների գնահատման նոր չափանիշներ կան, իսկ Բոթոյանին հիշեցրեց, որ նա ևս պետք է մասնակցի Ամերիկյան համալսարանում կազմակերպվող դասընթացներին։

  • 11:55

    Կառավարությունը կաջակցի սիրիահայերի նախաձեռնությանը

    Կառավարությունն իր պահուստային ֆոնդից կտրամադրի 800 հազար դրամ սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես -տոնավաճառ կազմակերպելու համար։ Այս առաջարկը ներկայացրեց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը։

    Սիրիահայեր

    Սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում են

    Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին այս տարվա հունվար-մարտ ամիսներին ցուցաբերված աջակցության տվյալները։
    Read more
  • 11:50

    Հեռախոսն անձնագրի դեր կստանձնի

    Ինչպես վարչապետ Կարապետյանն է ասում` քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար տեխնոլոգիական նոր լուծումներ գործի կդրվեն։ Օրենսդրական նախագիծը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

    Ըստ առաջարկի` բջջային հեռախոսի միջոցով կկատարվի անձի նույնականացում։ Այդ փորձն առաջինը ներդրվել է Էստոնիայում, այնուհետև սկանդինավյան ու մերձբալթյան երկրներում, Թուրքիայում,Ադրբեջանում։

    Карен Карапетян. Заседание Правительства РА 09.03.2017
    © Sputnik / Asatur Yesayants

    Գործընթացն իրագործելի է տարրական բջջային հեռախոսի միջոցով,այլ կերպ ասած` չեն պահանջվում թանկարժեք սմարթֆոններ։ Ըստ Դավիթ Հարությունյանի` քաղաքացին պետք է պարզապես իմանա իր հեռախոսահամարն ու PIN1,PIN2 կոդերը, չեն պահանջվում ծրագրային գիտելիքներ։ Քաղաքացուն անհրաժեշտ կլինի միայն մեկ անգամ ակտիվացնել համարը։

    Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս ծրագիրն իրականցվում է Եվրամիության հետ համագործակցության շրջանակում։ Դա Եվրամիության աջակցման ինդիկատոր է։ Տարիների ընթացքում այդ ծրագրի լիարժեք ներդրման համար անհրաժեշտ կլինի 3 միլիոն 700 հազար եվրո, որի մի մասը կտրամադրվի բյուջեից, մյուս մասն էլ կտա Եվրամիությունը։

    Ընդ որում` սա բջջային օպերատորների մենաշնորհ չի ենթադրում։ Ցանկացած նոր ընկերություն կարող է մուտք գործել շուկա։

  • 11:37

    Հարկադրենք մաքուր պահել Հայաստանը

    Կառավարության այս նիստում ևս վարչապետն անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին նա հանձնարարեց ներդնել սանիտարական տեսուչի ինստիտուտը։

    Այն մարդիկ, որոնք կաղտոտեն միջավայրը, կտուգանվեն։ Գոյացած հասույթը կծառայի սանիտարական տեսուչների վարձատրության ու ընթացիկ ծախսերի ապահովմանը։

    «Որոշ քաղաքացիների կկարողանանք բերել ցիվիլ դաշտ»,-ասաց վարչապետը։

    Ամենակարևորը` այս նախաձեռնությունը բյուջեից գումար չի պահանջում։

  • 11:34

    Կարեն Կարապետյանը դժգոհ է մայրաքաղաքի տեսքից

    Վարչապետ Կարեն Կարապետյանին չի գոհացնում երևանյան շենք-շինությունների տեսքը։ Միասնական ոճ, գույն և ձև. այս պահանջները ներկայացրեց վարչապետը։

    Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին Կարապետյանը հանձնարարեց քաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու նպատակով սահմանել միասնական պահանջներ։

  • 11:32

    Վարչապետը փրկօղակ է փնտրում սնանկ տնտեսվարողների համար

    Միայն 2016-17 թվականներին տնտեսվարողների կողմից 22 միլիարդ դրամի հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով կա 2100 սնանկության վարույթ։ Այդ մասին հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

    Նա տեղեկացրեց, որ պատճառը օրենսդրությունն ու ոչ պատշաճ կազմակերպված վարչարարությունն է։ Հետևաբար, վարչապետը հանձնարարեց սահմանել սնանկության ճշգրիտ գնահատման գործիքակազմ։

    Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էլ պարտավորվում է սնանկության մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկություն ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Գլխավոր թեմաներ