01:51 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD515.68
  • GBP725.87
  • EUR625.16
  • RUB7.18
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
12010

Հարյուրից ավելի պատվոգրեր, շնորհակալագրեր, կրծքանշաններ: Սա 91 ամյա Աղվան Չատինյանի մասնագիտական գործունեության ամենամեծ գնահատականը չէ: Առաջին անգամ փրկարարական աշխատանքների նա մասնակցել է 1949 թ-ին: Չատինյանը Sputnik Արմենիայի թղթակցին է պատմել խորհրդային տարիներից մինչև մեր օրերի հիշողությունները:

Մարինե Ավանեսյան, Sputnik.

1967 թ. Մարտունու տարածաշրջանում ազգությամբ ռուս երկու զինվորական էր անհետ կորել: Մեկ շաբաթվա որոնողական աշխատանքներն ապարդյուն են անցել, ավելի ուշ գտել են մարմինները: Անդրկովկասի զինվորական օկրուգի ղեկավարության անունից, սակայն, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Չատինյանին պատվոգիր էին ուղարկել: Թերթելով անցյալի էջերը՝ նա անկեղծանում է` առաջին փրկարարական աշխատանքների ժամանակ շատ է հուզվել ու երկու օրվա ընթացքում նույնիսկ լաց եղել:

Բազում վերելքներ է հաղթահարել մեր զրուցակիցը, բայց առանձնահատուկ է խոսում Էլբրուսի տարածաշրջանում Ուշբայի գագաթը բարձրանալու ու դժվարության մասին: Նրա արխիվում պահվող յուրաքանչյուր լուսանկար, պատվոգիր ու շնորհակալագիր իր պատմությունն ունի: Աղվան Չատինյանը պատմում է այդ պատմությունները, ապա լուսանկարները խնամքով նորից տեղավորում թղթապանակի մեջ: Վերջին անգամ վերելք է կատարել 75 տարեկանում: Արագած լեռան գագաթն է բարձրացել ու քրիստոնությոն 1700-ամյակի առիթով Արագածի գագաթին խաչեր տեղադրել:

«Վերջին վերելքն էր, արդեն 91 տարեկան եմ, չեմ կարողանում», — ժպիտով ասում է մեր զրուցակիցը:

Նա դժվարանում է մտաբերել՝ քանի սերունդ է կրթել աշխատանքային 60-ից ավելի տարիների ընթացքում, բայց ասում է, որ փրկարար ծառայությունում այսօր իր ուսանողներից շատերն են աշխատում: Հիշողություններն ու մտորումները թղթին հանձնելու մասին չի մտածել, բայց 10-ից ավելի մասնագիտական ձեռնարկի հեղինակ է: Զարմանալի է, բայց քչերը կհավատան, որ 200 անգամ տարբեր գագաթների բարձրություն հաղթահարած Աղվան Չատինյանը երբևէ վնասվածք չի ստացել:

«Լեռան գագաթ բարձրանալով հոգեպես հանգստանում ես, ալպինիզմը հիվանդություն է, եթե հիվանդացար, էլ չես ձերբազատվի….», —կատակում է նա:

Շուրջ երկու տարի է՝ մեր զրուցակիցը չի դասավանդում, փոխարենը ակտիվ մասնակցում է գիտաժողովների, լեռնափրկարարների հրավերով կազմակերպվող հանդիպում-քննարկումների, ներկայացնում իր փորձը, թղթակցում տպագիր մամուլին:

Գլխավոր թեմաներ