00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեներալ Մանվելը, Սարդարապատն ու անհայտ զինվորի գերեզմանը

CC BY-SA 3.0 / Z galstyan / SardarapatМемориальный комплекс Сардарапатской битвы
Мемориальный комплекс Сардарапатской битвы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թվում է, թե Հայաստանի բնակիչներն ամեն ինչ գիտեն իրենց երկրի մասին, սակայն շատ են նաև հասարակ մարդկանց պատմությունները, որոնք ձևավորվել են երկրի պատմության համար ճակատագրական պահերին: Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն պատմում է ոչ հայտնի մի պատմություն, որը կապված է Սարդարապատի հերոսամարտի հետ:

Անցյալ դարի 90-ականներին Կովկասում ծառայած ռուս գեներալն ինձ մի հետաքրքիր պատմություն պատմեց: «Երկրապահ» կամավորականների միության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հայ զինվորականների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ռուս գեներալին հրավիրել էր իր փոքր հայրենիք` Էջմիածին: Այնտեղ պետք է Սարդարապատի ճակատամարտի հերթական տարեդարձին նվիրված միջոցառում անցկացվեր:

Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին:

Հայաստանի 1-ին Հանրապետության դեմքերն ու դեպքերը - Sputnik Արմենիա
Հայաստանի առաջին Հանրապետության դեմքերն ու դեպքերը

Գեներալ Մանվելը, ինչպես նրան կոչում է ժողովուրդը, հյուրին պատմել է, թե ինչպես են իր նախնիները 1918 թվականին մարտեր մղել թուրքերի դեմ:
Գեներալի խոսքով՝ զառամյալ նախնիներից մեկը դիրքեր է գնացել ՝ մարտի դաշտից չվերադարձած որդու դին փնտրելու և գտել է իր զինվորին, որն ուս-ուսի պառկած է եղել ռուս զինվորի կողքին:

Երբ իշխանության եկան բոլշևիկները, նրանք հայտարարեցին, որ Ռուսաստանը դուրս է գալիս Անտանտից և պատերազմից: 1918 թվականի մայիսին ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանն ու Անդրկովկասը: Սակայն թուրքական կանոնավոր զորախմբի հետ դեմ առ դեմ մնացած հայկական սակավաթիվ զորագնդի շարքում կային ռուս կամավորներ` սպաներ և զինվորներ: Նրանք չէին կարողացել դավաճանել իրենց մարտական ընկերներին, երդմանը, պարտքին և արժանապատվությանը:

Հայրն անհայտ ռուս զինվորին թաղեց որդու կողքին: Նրանք հայկական հողում շարունակեցին իրենց հավերժական կյանքը, ինչպես մարտնչում էին դրա համար դիրքերում` ուս-ուսի տված:

… Ոմանք հարուստ բնական ռեսուրսներ ունեն, ոմանք ելք դեպի ծով, Հայաստանին բաժին է հասել քարքարոտ երկիր, որտեղ հնուց ի վեր տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնց մասին հիշողությունները բարձրացնում են ապագա սերունդների ոգին և հպարտություն պարգևում:

Репетиция парада к 25-й годовщине независимости Армении - Sputnik Արմենիա
Մայիսի 28. Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը

Մեկ տարի առաջ Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան պատերազմի ժամանակ, ես հայտնվեցի ռազմաճակատի հարավային հատվածում: Այնտեղ՝ զորամասերից մեկում, ձևավորում էին կամավոր-վետերանների ջոկատները, մարդիկ, ովքեր այս վայրերում պատերազմել էին դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Գիշերը ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտիկները թեյ էին խմում և քննարկում հաջորդ օրվա անելիքները: Սեղանի գլխին նստած էր գործողությունների համակարգողը` Աշոտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվելի հարազատ եղբայրը: Աշխատանքային հարցերի քննարկումից հետո մտերմիկ զրույց սկսվեց:

Ես հիշեցի ռուս գեներալի պատմությունը: Պատմեցի Աշոտին` փորձելով բաց չթողնել մանրուքները: Նա լուռ լսեց, իսկ երբ ես ավարտեցի, կիսաձայն ասաց, որ զոհվածը տատի հարազատ եղբայրն է եղել:

Անհայտ ռուս հերոսի հետ եղբայրաբար կիսած գերեզմանի վայրում տարիներ անց Գրիգորյան եղբայրները եկեղեցի կառուցեցին: Իսկ այն ռուս գեներալը, որն ինձ պատմել էր այս պատմությունը, ներկա էր եկեղեցու օծման արարողությանը, նա եկել էր հարգանքի տուրք մատուցելու հասարակ զինվորական սխրանքին` մարտնչել մինչ ի մահ:

Լրահոս
0