00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյան. «Մայիսյան հերոսամարտերով մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը»

Բաժանորդագրվել
Հայաստանը մայիսի 28-ին տոնում է 1918 թվականից մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը գոյատևած Առաջին հանրապետության հռչակման 99-ամյակը:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ այցելեց «Սարդարապատ» հուշահամալիր, որտեղ հանդես եկավ ելույթով:

«Մայիսյան հերոսամարտերով մեր նախնիներն նվաճեցին ապրելու իրավունքը: Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը: Գործեցին բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ և աննահանջ կամքով», — ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ նորանկախ Հայաստանը ծնվեց Առաջին աշխարհամարտի համազարկերի տարափի տակ, ինչն ավելի արժեքավոր է դարձնում հայկական պետականությունը:

«Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:

Мемориальный комплекс Сардарапатской битвы - Sputnik Արմենիա
Գեներալ Մանվելը, Սարդարապատն ու անհայտ զինվորի գերեզմանը

Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք, թերևս, չենք ունեցել պետականությունից զրկված լինելու ավելի մեծ ժամանակահատված, քան այն փուլը, որն անմիջականորեն նախորդել է մայիսի 28-ին: Եվ, անկասկած, չենք ունեցել ավելի ծանր և ողբերգական ճակատագիր նախորդ որևէ դարաշրջանում: Ահա թե ինչու 99 տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ էր և նվիրական, և այսօր էլ սրբազան է յուրաքանչյուր հայի համար», — ասաց նախագահը:

Նա նշեց, որ այսօրվա Հայաստանը նույնպես «ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում»: «Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին», — եզրափակեց իր խոսքը Սարգսյանը:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ ուժային կառույցների` Ոստիկանության և ՊՆ-ի, ներկայացուցիչների հանդիսավոր շքերթը: Որից հետո ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Սարդարապատի հուշահամալիրի մոտ:

1918 թվականի մայիսին հայ ժողովուրդը հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում թուրք զավթիչների նկատմամբ: Հենց այս հաղթանակները թույլ տվեցին հայ ժողովրդին կերտել սեփական պատմությունը: Որպես Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակի խորհրդանիշ՝ ճակատամարտի վայրում 1968 թվականին կառուցվեց «Սարդարապատ» հուշահամալիրը:

Լրահոս
0