07:11 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3410

Այսօր տեղի կունենա տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը՝ 2017թ. «Ավրորայի» մրցանակաբաշխությունը։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կարծիքով՝ պատահական չէ, որ այս տարի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունենում մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության օրը:

«Դա խորհրդանշում է մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն ընդամենը մի քանի տարի անց իր մեջ ուժ ու կամք գտավ ստեղծելու իր անկախ պետությունը: Եվ այսօր՝ 100 տարի անց, ցեղասպանություն վերապրածների անունից փրկիչներին երախտագիտություն հայտնելը ու ուրիշներին օգնելն իսկապես չափազանց ոգևորիչ է և ապացուցում է, որ մենք հաղթած ու հաջողության հասած ազգ ենք»,- գրել է վարչապետը:

Նա վստահեցրել է, որ այս նախաձեռնության ու այն իրականություն դարձնող մարդկանց շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը:

 

Գլխավոր թեմաներ