00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավագ դպրոցներում ոստիկանները կանխել են հարաբերությունները պարզելու 371 դեպք

© Sputnik / Aram Nersesyan Средняя школа Дебета
Средняя школа Дебета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխան բռնության է ենթարկվում ընտանիքում, փողոցում, դպրոցում, ինչպես մեծահասակների ու ծնողների, այնպես էլ հասակակիցների կողմից: Ոստիկանության պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա 4 ամիսների ընթացքում տարբեր տեսակի բռնության է ենթարկվել 59 երեխա:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Երեխաներին ավելի շատ ծեծում են Երևանում, քան մարզերում։ Համենայն դեպս, այս մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն դեպքերի գերակշիռ մասը տեղի է ունենում մայրաքաղաքում: Ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ մարզերում պարզապես գերադասում են կատարվածի մասին լռել:

Հարսանիք՝ Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում - Sputnik Արմենիա
Հարսանիք՝ Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում

Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա 4 ամիսների ընթացքում ոստիկանությունը բացահայտել է երեխաների նկատմամբ բռնության 59 դեպք, որոնցին 24-ը՝ սեռական բռնության դեպքեր են, 3-ը՝ թրաֆիքինգի՝ 1 դեպքում երեխային դրդել են աշխատանքային շահագործման, 2 դեպքում՝ մուրացկանության:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը, ներկայացնելով վիճակագրությունը, նշում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են 12-ով, ինչը, նրա համոզմամբ, պարբերաբար կատարվող կանխարգելիչ աշխատանքների արդյունք է:

«Մենք նաև ավագ դպրոցներում ունենք տեսուչներ, որոնք առավոտից մինչև դպրոցի փակվելն այնտեղ են, մանկավարժների հետ միասին աշխատանքներ են իրականացնում: Դրա արդյունքում այս տարի մենք նվազում ունենք, իսկ դպրոցներում ու դպրոցին հարակից տարածքներում չունենք արձանագրված դեպք՝ նախորդ տարվա 3-ի դիմաց»,- ասաց Նելլի Դուրյանը:

Դպրոցում ոստիկաններին հաջողվել է բացահայտել և կանխել միջանձնային հարաբերությունների 371 դեպք: Ի դեպ, հետաքրքրական է նաև այն փաստը, որ երեխայի նկատմամբ կիրառված բռնության մասին ոստիկաններին հայտնում են ոչ միայն ծնողները, հարազատները կամ ականատեսներն, այլ որոշ դեպքերում՝ հենց երեխաները, ովքեր Նելլի Դուրյանի խոսքով, ոստիկանին ավելի են վստահում, քան ծնողին կամ ուսուցչին:

© Photo : press office of the Police of RAՆելլի Դուրյան
Нелли Дурян - Sputnik Արմենիա
Նելլի Դուրյան

«Երեխաները հիմնականում այն ընտանիքներից են, որոնք խնդիրներ ունեն. դրանք մեկ ծնող ունեցող երեխաներն են, նրանք, հատկապես դեռահասության տարիքում, չեն կարողանում երեխաների հետ շփվել, հասկանալ, լուծել նրանց խնդիրները: Նաև այն ծնողները, ովքեր անուշադրության են մատնում երեխաներին, դրդում են մուրացկանության: Հենց այս երեխաների ու ծնողների հետ է աշխատում ոստիկանությունը, քանի որ խնդիրը հենց ընտանիքի մեջ է»,- ասաց Դուրյանը:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն, ով աշխատանքի բերումով մշտապես լինում է նման ընտանիքներում, փաստում է, որ եթե ծնողը չի ցանկանում իր երեխայի հետ հաշտվել, սոցիալական աշխատողը ստիպված է լինում դիմել ոստիկանության աջակցությանը:

«Մեկ այլ բան է, եթե ծնողը գիտակցում է խնդիրը, բայց ի վիճակի չէ միայնակ լուծում գտնել, բավական հեշտ է այստեղ սոցիալական աշխատողի, հոգեբանի հետ աշխատել ու բերել մի կոնսենսուսի, երբ հնարավոր է որոշում կայացնել երեխայի հետագայի վեաբերյալ: Բայց եթե ծնողը դիմադրում է, երեխային մուրացկանության է դրդում, իր համար եկամտի աղբյուր է դիտարկում, այս դեպքում միայն մասնագիտական աշխատանքը բավական չէ»,- ասաց Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը:

Ի դեպ, այս տարի ևս ոստիկանությունը նախատեսում է կազմակերպել մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների ամառային հանգիստը: Երբեք Սևանա լիճը չտեսած երեխաները հնարավորություն կստանան ոչ միայն հանգստանալ լճի ափին ու նավով շրջագայել, այլև մտերմանալ ու իրենց խնդիրների լուծումը վստահել ոստիկանին:

 

Լրահոս
0