00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարինե Դանիելյան. Հայաստանում աղբի վերամշակումը ստվերային բիզնես է

© Sputnik / Asatur YesayantsМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում աղբի վերամշակման գործարան չկա, բայց կա ստվերային բիզնես, Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով հանրապետության տարածքում համատարած աճած աղբանոցների խնդրին, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 Հունիս — Sputnik. 2017թ–ի ապրիլին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամների ու մարզպետների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում անկանոն գոյացած աղբանոցների ու աղբակույտերի խնդրի վրա։ Որպես վարչապետի հանձնարարության կատարման առաջին քայլ, կազմակերպվեց համապետական շաբաթօրյակ։ Աղբը հավաքվեց, որոշ աղբանոցներ վերացան, բայց, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ բնապահպան Կարինե Դանիելյանի համոզմամբ, արդյունքը միայն ժամանակավոր է։

Газозаправка - Sputnik Արմենիա
Վարչապետը` զուգարանների ու աղբամանների մասին

«Սա առաջին դեպքը չէ, Տիգրան Սարգսյանն էլ էր կազմակերպել նման մի բան, իր երեխայի հետ գալիս էր Հրազդանի կիրճ, միասին աղբը հավաքում էինք, բայց դա եղավ եզակի երևույթ, որը հետո չշարունակվեց»,– հիշեցրեց Կարինե Դանիելյանը` հավելելով, որ վարչապետի նախաձեռնությունը ողջունում է, բայց մեծ հույսեր դրա հետ չի կապում։

Կարինե Դանիելյանն ավելի խոստումնալից է համարում Երևանում նոր աղբավայրի ու աղբամշակման նոր գործարան կառուցելու ծրագիրը, որի համաձայն՝ նոր գործարանում նախատեսվում է վերամշակել ինչպես նոր, այնպես էլ հին աղբավայրում տարիներով կուտակված աղբը։

Ի դեպ, Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում աղբը չի վերամշակվում միայն պաշտոնապես, իրականում աղբի վերամշակման բիզնես մեր երկրում կա, բայց` ստվերային։

«Նույն բիզնեսն աղբավայրերում է։ Ընտանիքներով մարդիկ ապրում են, աղբը տարանջատում են, հետո մեքենաներով գալիս տանում են, ուղղակի դա ընդհատակյա բիզնես է»,– ասաց Կարինե Դանիելյանը։

Ավելին, բնապահպանի համոզմամբ, 2000-ականների սկզբում, երբ ճապոնական կողմի հետ Նուբարաշենի աղբավայրում աղբի վերամշակման գործարան կառուցելու պայմանագիր էր ստորագրվում, հենց այս ստվերային բիզնեսն էր պատճառը, որ նախագիծն այդպես էլ չիրականացվեց։

Թե որքանով իրականություն կդառնա նոր աղբամշակման գործարանի կառուցման ծրագիրը, Կարինե Դանիելյանը դժվարանում է ասել։

Ի դեպ, պաշտոնական տվյալներով, աղբանոցները ներկայում զբաղեցնում են Հայաստանի տարածքից շուրջ 430 հեկտարը։

Լրահոս
0