23:41 20 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP611.99
  • EUR535.62
  • RUB7.44
Աղցան

Համեղ Երևան. խոհարարները քաղաքի պատվին հատուկ աղցան են պատրաստելու

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5021

«Համով–հոտով Երևան» փառատոնն անցկացվելու է Հայաստանի մայրաքաղաքում «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Խոհարարները հայկական ավանդական և տոնական կերակրատեսակներ կպատրաստեն «Համով–հոտով Երևան» փառատոնի ժամանակ` հունիսի 10-ին, լրագրողներին այսօր հայտնեց Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Գևորգ Օրբելյանը։

Նրա խոսքով` ծիսատոնական ուտեստները հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների մոտ։

«Երևանում մեկնարկել է «Երևանյան ամառ 2017» մշակութային միջոցառումների եռամսյա ծրագիրը, որի շրջանակներում հունիսի 10-ին կանցկացվի «Համով–հոտով Երևան» փառատոնը։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի աջակցմամբ մենք արդեն երրորդ անգամն ենք Կիևյանի կամրջի հարևանությամբ, Թումանյանի այգում անցկացնում ավանդական դարձած «Համով–հոտով Երևան» փառատոնը»–, ասաց Օրբելյանը։

Միջոցառման ընթացքում ծիսատոնական ուտեստներ են պատրաստվելու։ Փառատոնն, ինչպես նշեց Օրբելյանը, նպաստում է քաղաքային զբոսաշրջության զարգացմանը։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանն իր հերթին նշեց, որ փառատոնը շատ կարևոր է նաև հայ խոհարարների համար։

«Ազգային խոհանոցը` մեր արմատներն է։ Մենք շահագրգռված ենք փառատոնի կայացման հարցում։ Մինչ այս վեց տարի շարունակ փառատոնը մենք ինքնուրույն էինք անցկացնում, սակայն հետագայում դիմեցինք քաղաքապետարանի աջակցմանը։ Անմիջապես համաձայնեցին օգնել», – ասաց նա։

Փառատոնի ժամանակ կգործի 12 տաղավար։ Պրոֆեսիոնալ խոհարարները կպատմեն այս կամ այն ուտեստի ծագման պատմությունը։

  • Գևորգ Օրբելյան
    Գևորգ Օրբելյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Սեդրակ Մամուլյան
    Սեդրակ Մամուլյան
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 2
© Sputnik / Asatur Yesayants
Գևորգ Օրբելյան

«Բացի այդ, փառատոնի ընթացքում մենք կպատրաստենք հատուկ Երևանի պատվին հորինած աղցանը», – ասաց երկրի գլխավոր խոհարարը։

Այցելուները կիմանան, թե ինչպես էին հայերը սեղանը զարդարում և ինչպիսի ուտեստներ էին պատրաստում Տրնդեզի, Ծաղկազարդի, Զատիկի, Ամանորի և այլ տոների ժամանակ։

Русская версия

Գլխավոր թեմաներ