22:43 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Էդվարդ Նալբանդյան

Երևանը բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերն Արցախի խնդրի կարգավորման գործում

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2345

Հայկական կողմը շարունակում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը  արցախյան հակամարտության խնդրի կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ Այդ մասին նախօրեին հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը` ելույթ ունենալով Ռուսաստանի օրվա առիթով կազմակերպած ընդունելության ժամանակ։

«Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց։ Դա հնարավորություն տվեց կողմերին անցնելու խնդրի քաղաքական կարգավորման փուլին»,– ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

Նա նշեց, որ անկախ Ադրբեջանի` համաձայնագրի կատարումը խախտելու շարունակական փորձերին, այդ թվում անցյալ տարի ապրիլին ձեռնարկած լայնածավալ գործողություններին, Հայաստանը Ռուսաստանի և համանախագահ երկրների հետ շարունակում է ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։

«Պայմաններ են ստեղծվում բանակցային գործընթացի առաջխաղացման համար՝ նպատակ ունենալով հասնել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,– ասել է նա։

Արցախյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչև օրս։ Մայիսի 16-ին Վիենայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Русская версия

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    6
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32