06:44 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Անձրև

Նորից անձրև ու ամպրոպ

© Sputnik/ Владимир Астапкович
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4343

Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին դարձյալ անձրև է սպասվում՝ անկախ շոգ եղանակից։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հունիսի 12-14-ը՝ երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, 15-16-ը` կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 2-4 աստիճանով, 15-16-ը նույնքան կնվազի:

Երևանում հունիսի 12-14-ի երեկոյան առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 15-16-ը՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ցերեկը կլինի 31-33, երեկոյան ժամերին՝ 26-28 աստիճան ջերմություն։

Գլխավոր թեմաներ