00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլխավոր թունաբան. «Օձերի խայթոցներն այս տարի ավելացել են»

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցВыставка змей в Калининграде
Выставка змей в Калининграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի Հայաստանում գրանցվել է օձերի խայթոցի 42 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 դեպքի փոխարեն։ Այդ մասին Sputik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Այս տարի միանգամից սկսված ամառը օձերի ակտիվացման պատճառ է դարձել, որի հետևանքով գրեթե կրկնակի ավելացել են նաև խայթոցների դեպքերը։ Ապրիլի 18-ից սկսած Հայաստանում գրանցվել է օձերի խայթոցի 42 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25–ի փոխարեն, հայտնեց հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել։

Թունաբանը զգուշացնում է հատկապես բնության գրկում զգույշ լինել ու հեռու մնալ օձերից։

«Հիմա շատերը գնում են քաղաքից դուրս՝ էքսկուրսիաների։ Միշտ պետք է լինել զգույշ, երբեք չփորձել բռնել օձին։ Օձը երբեք առաջինը չի հարձակվում, դա նրա բնազդն է։ Հարձակվելուց առաջ օձը միշտ ֆշշացնում է, զգուշացնող ազդանշան է տալիս։ Եթե կանգնեք անշարժ կամ շրջանցեք, նա երբեք առաջինը չի հարձակվի»,– զգուշացնում է մասնագետը։

Իսկ եթե օձն, այդուամենայնիվ խայթել է, Միքայել Գաբրիելյանը խորհուրդ է տալիս չխառնվել և ցույց տալ անհրաժեշտ առաջին օգնությունը։

«Առաջին րոպեներին ցանկալի է թույնն արտածծել վերքից և թքել։ Եթե չկա փչացած ատամ կամ արնահոսող վերք բերանի խոռոչում, ստամոքսում կամ տասներկումատնյա աղիքում, թույնը երբեք չի ներթափանցի»,– ասաց թունաբանը։

Երբ օձերը հանդիպում են մարդկանց - Sputnik Արմենիա
Երբ օձերը հանդիպում են մարդկանց

Ի դեպ, օձերը, մասնագետների դիտարկմամբ, առավել վտանգավոր են հատկապես օգոստոսին` զուգավորման շրջանում։ Դեպքերի վիճակագրությունը աճում է ամռան հենց այդ ժամանակահատվածում։

Իսկ ինչ վերաբերում է կարիճների խայթոցներին, թունաբանը նշեց, որ առավել վտանգավոր են սև կարիճները, որոնք, հիմնականում, տարածված են Էջմիածնում և Արմավիրում։

Ի տարբերություն օձերի, սև կարիճների խայթոցի դեպքում տուժողին ինքնուրույն որևէ օգնություն ցույց տալ չի կարելի։ Հարկավոր է հնարավորինս արագ հասցնել հիվանդանոց։

«Դա վերաբերում է սև կարիճներին»,– ասում է մասնագետը,– «դեղին, բաց գույնի կարիճներն առաջացնում են տեղային ցավ կամ ալերգիկ ռեակցիա, մահացու չեն»։

Հանրապետության գլխավոր թունաբանը վստահեցնում է` Հայաստանյան բոլոր հիվանդանոցներն ապահովված են առաջին օգնության համար անհրաժեշտ հակաթույներով։

Լրահոս
0