13:50 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Անահիիտ Բախշյան

Անահիտ Բախշյան. «Տարոն Մարգարյանն ու ես միմյանց փշերը լավ տրորել ենք»

PanARMENIAN Photo
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3650

Այսօր տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ, քաղաքապետարանում գտնվող ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ շարունակելու է Տարոն Մարգարյանի հետ հակասությունները լավ Երևան ունենալու համար:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի-Sputnik. Անահիտ Բախշյանն այս անգամ էլ է մարտական տրամադրված և վստահեցնում է, որ պայքարելու է լավ Երևան ունենալու համար:

«Թե՛ Տարոն Մարգարյանը, թե՛ ես, իրար փշերը լավ տրորել ենք: Շարունակելու ենք տրորել: Շատ լավ իմաստով եմ ասում, քանի որ այդ ընթացքում փշերը կպակասեցնենք, կմաշեցնենք»,- ասաց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Նա նշեց, որ համառորեն հետամուտ է լինելու յուրաքանչյուր երևանցու խնդրին: Աշխատանքի է գալու դրանք լուծելու համար: Բախշյանը հպարտությամբ նշեց, որ նախորդ 5 տարիների ընթացքում 250 խնդիր է բարձրացրել, որոնց 30 տոկոսին լուծում է տրվել: Նա դրական է գնահատում դա, բայց ոչ բավարար:

««Ելքի» ավագանու անդամներս աշխատանքի ենք եկել: Ժողովուրդն ինձ ընտրել է, ես կգամ երդմնակալությանը, թե չէ՝ չեմ կարծում, որ շատ կարևոր բան է, դրանից չէ, որ կբխի իմ աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց Բախշյանը:

Բախշյանն, այդուամենայնիվ, մասնակցեց Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, իսկ Երևանին նվիրված երգի ժամանակ մեր տեսախցիկը ֆիքսեց, որ նա մեծ հպարտությամբ ձայնակցում էր:

Գլխավոր թեմաներ