15:43 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Քաղաքապետի երդմնակալության արարողությունը

Տարո՛ն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի. նախագահը՝ նորընտիր քաղաքապետին

Пресс-служба Президента РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4552

Քիչ առաջ տեղի ունեցավ Երևանի ավագանու հատուկ նիստն ու վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էր նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ բարձրաստիճան այլ անձանց ուղեկցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի-Sputnik. Արարողակարգի համաձայն՝ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը սկսվեց Հայաստանի օրհներգով: Առաջնահերթության կարգով ամբիոնին մոտեցավ նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու երդվեց Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները:

Инаугурация мэра Еревана Тарона Маргаряна
Пресс-служба Президента РА
Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը

«Երդվում եմ ազնվորեն ու բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, նպաստել ժողովրդի նյութական ու հոգևոր վերելքին. աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը նվիրված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական երազանքների իրականացմանը»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Այնուհետև Երևանի պատմության թանգարանից բերեցին խորհրդանշական լանջաշղթան: Ըստ կանոնադրության՝ այն հանձնում է Երևանի պատվավոր քաղաքացի ճանաչված ավագանու անդամը: Լանջաշղթան հանձնեց Մարտին Վարդազարյանը:

Խորհրդանշական արարողությունից հետո ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հավատում եմ, որ տարաձայնություններից վեր կարող է լինել և ձեզ բոլորիդ կարող է միավորել Երևանի ընդհանուր շահը: Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում: Հիշե՛ք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշն ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար»,- ասաց երկրի ղեկավարը:

Նրա խոսքով՝ 2018 թվականը խորհրդանշական տարի է լինելու: Հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Նախագահը հիշեցրեց, որ այդ նույն տարում տոնելու ենք նաև մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը:

Инаугурация мэра Еревана Тарона Маргаряна
Пресс-служба Президента РА
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետաի երդմնակալության ժամանակ

«Այս հոբելյանը պատվով դիմավորելու և կազմակերպելու գործի պատասխանատվությունն, առաջին հերթին, ընկնում է քաղաքային նորընտիր իշխանության ուսերին: Այո՛, Երևանը հինավուրց քաղաք է, բայց, միևնույն ժամանակ, այն անընդհատ արդիականանում է, ձևավորվում են համակեցության նոր կանոններ»,-ասաց երկրի ղեկավարը:

Նախագահը երևանյան խնդիրների շարքում երկու կարևոր շեշտադրում արեց՝ երթևեկության և աղբահանության կարգավորումը:

«Որևէ խնդրի լուծման համար նորից հեծանիվ հորինելու կարիքը չկա: Անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը և տեսնել, թե որքանով է այն կիրառելի մեր պայմաններում: Որքան տեղյակ եմ՝ նման այլ քաղաքներում այս հարցի լուծումը տրվում է հանրային տրանսպորտի զարգացման և դրա գրավչության բարձրացման միջոցով: Մեկ այլ կարևորագույն խնդիր է աղբահանությունը և աղբի կառավարման ամբողջ գործընթացը: Կարճաժամկետ առումով մենք պետք է ստեղծենք նոր աղբավայր՝ հինը կանաչապատելով և վերադարձնելով բնությանը: Միջնաժամկետ առումով պետք է կառուցենք աղբի վերամշակման գործարան»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը խոսքը հասցեական ուղղեց Տարոն Մարգարյանին:

«Տարո՛ն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը»,- ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ այս օրը Տարոն Մարգարյանի համար հիշարժան է, քանի որ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Նախագահը շեշտեց, որ Տարոն Մարգարյանը պարտավոր է օրուգիշեր աշխատել երևանցիների վստահությունը շահելու համար:

Գլխավոր թեմաներ