13:23 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելեց Կոմիտասի անվան պանթեոն

Հայաստանի քաղաքական գործիչները հետևում են հանգուցյալ վարչապետի պատգամներին

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
224

Այսօր` 2017 թվականի հունիսի 12–ին, Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 66 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելեց Կոմիտասի անվան պանթեոն, ուր ծաղիկներ խոնարհեց պետական և քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանին։

Պսակների դնելու արարողությունից հետո Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատմեց Մարգարյանի մասին իր հիշողություններից։

«Նա շատ լավ գիտակցում էր, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են, գլխավորը ազգն ու պետությունն են: Ես և շատ շատերը,  որպես պարոն Մարգարյանի աշակերտներ, մեր յուրաքանչյուր սխալից հետո ևս մեկ անգամ հիշում ենք նրան, նրա խորհուրդները, խրատները, հորդորները, որոնք նա նաև ծնողաբար էր անում: Այն, ինչը նա մեզ սովորեցրել է մեկն է` պետական պաշտոնյան երբեք չպետք է կտրվի հայոց հողից, իր ժողովրդից և չպետք է զարմանա, որ ինքը պաշտոնյա է: Վերջինս, նախ և առաջ, պետք է ունենա ոչ թե իրավունքներ, այլ պատասխանատվություն», – ասաց Շարմազանով։

Անդրանիկ Մարգարյանը հորդորում էր պաշտոնյաներին երբեք չկտրվել ժողովրդից։

«Նա գործի մարդ էր, նաև` ազգի գաղափարախոս: Մարդ, ով երիտասարդ տարիքից իր կյանքը նվիրաբերել էր անկախության գաղափարին։ Նա այն երջանիկներից էր, ով դեռևս Խորհրդային Միության տարիներին, պայքարելով անկախ Հայաստանի ստեղծման համար, հնարավորություն և պատիվ ունեցավ ծառայել իր ազգին և պետությանը` ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում» – ասաց Շարմազանովը։

Մարգարյանի որդին` Երևանի քաղաքապետի պաշտոնին վերընտրված Տարոն Մարգարյանը, նշեց, որ փորձում է հոր պատգամները փոխանցել է իր երեխաներին։

«Ինձ համար ամենակարևորն այն սկզբունքներով ապրելն է, որը հայրս սերմանել է իմ մեջ` հանուն մեր ազգի, երկրի և պետության: Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության և իմ հոր ծննդյան օրերը համընկել են` ես հպարտ եմ, կարևոր նշանակություն եմ տեսնում այդտեղ», – ասաց Մարգարյանը։

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկրի բարձրագույն ղեկավարության հետ, այցելեց Կոմիտասի անվան պանթեոն, ուր ծաղիկներ խոնարհեց պետական և քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանին
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկրի բարձրագույն ղեկավարության հետ, այցելեց Կոմիտասի անվան պանթեոն, ուր ծաղիկներ խոնարհեց պետական և քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանին

    © Sputnik/

1 / 5

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին, Երևանում։ Նա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2000–ից մինչև 2007 թվականները։ 2005 թվականին Մարգարյանը դարձել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ։ Նա պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան», «Ֆրիտյոֆ Նանսեն» և «Վազգեն Սարգսյան» մեդալներով։

Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2007 թվականի մարտի 25–ին, սրտի կաթվածից։

Русская версия

Գլխավոր թեմաներ