17:39 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Զինծառայողներ

Հայ զինծառայողները հաղթել են Ֆինլանդիայում

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1942

ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում են հունիսի 11-ից 16-ը անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայ զինծառայողներն ընդգրկված են միջազգային առաջնության երկու մարզաձևերում` միջին տարածության մրցաշարին (7-8 կմ) և փոխանցումավազքին:

Ֆինլանդիա մեկնած մարզիկ-զինծառայողները հաղթող են ճանաչվել 2017թ. Համաբանակային 16-րդ սպարտակիադայի ընթացքում` «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում:

Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնության կազմակերպիչը Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն է (CISM): Հայաստանի Հանրապետությունը մարզական այս կառույցին անդամակցում է 1994 թվականից:

Գլխավոր թեմաներ