13:48 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ՀՀ ԱԺ

ԱԺ աշխատակազմը կօպտիմալացվի, կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ

© Официальный сайт НС Армении
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1032

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի այսօր անցկացրած հերթական աշխատանքային խորհրդակցության թեման Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի օպտիմալացումն էր:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Խորհրդակցության օրակարգում էին Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի ու հաստիքացուցակի օպտիմալացման հարցերը: Ազգային ժողովի նախագահը աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին հանձնարարել է ապահովել անձնակազմի աշխատանքի արդյունավետությունն ու խիստ հսկողություն սահմանել աշխատանքային կարգապահության նկատմամբ:

ԱԺ
© Sputnik/ Асатур Есаянц

Արա Սաղաթելյանը ներկայացրել է աշխատակազմին ամրացված գույքի գույքագրման աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով, որ գույքագրման առաջին փուլի ավարտից հետո իրականացվելու են գույքագրման եւ գույքի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ, ինչն էապես կավելացնի աշխատանքների արդյունավետությունը: Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է նաև աշխատանքային կարգապահությունը վերահսկելու նպատակով նախատեսվող փոփոխությունների փաթեթը:

Արա Բաբլոյանը հանձնարարել է աշխատանքների արդյունավետության բարձրացման գործընթացը դարձնել մշտական, իսկ աշխատակազմի օպտիմալացումը` շարունակական:

Ազգային ժողովի նախագահն աշխատակազմի ղեկավար կազմին տվել է հստակ հանձնարարականներ` ստեղծելու և ներդնելու էլեկտրոնային կառավարման համակարգ, որը պետք է էապես հեշտացնի պատգամավորների գործունեությունը` բացառելով ավելորդ թղթաշրջանառությունը: Մասնավորապես հանձնարարվել է ներդնել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա պատգամավորների աշխատասենյակներում և դահլիճում նույն պատգամավորի համակարգիչները միացնելով իրար` ունենալ աշխատանքային մեկ ընդհանուր հարթակ: Ստեղծվող էլեկտրոնային կառավարման համակարգը միաժամանակ հնարավորություն կտա ապահովել աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով` այդպիսով ունենալով էական խնայողություններ:

Գլխավոր թեմաներ