11:31 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Նինո Ապցիաուրի

Վրացի դիվանագետ. մեր ժողովուրդները պիտի համագործակցեն, այլընտրանք չկա

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4951

«Սայաթ –Նովա» երկրորդ փառատոնը Թբիլիսիում և Երևանում կմեկտեղի երգիչների և հայտնի աշուղ Սայաթ-Նովայի արվեստի սիրահարներին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Թվով երկրորդ «Սայաթ-Նովա» ամենամյա փառատոնը կմեկնարկի հունիսի 16–ին, Վրաստանի ամենայուրահատուկ վանքերից մեկի` հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

П/к к музыкальному фестивалю Саят-Нова
© Sputnik/ Asatur Yesayants
«Սայաթ–Նովա» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս

«Հատուկ փառատոնի համար մենք հավաքել ենք 8 մարդուց բաղկացած համույթ, որտեղ կան երաժիշտներ և՛ Հայաստանից, և՛ Վրաստանից։ Այս համույթը Թբիլիսիում ելույթ կունենա հունիսի 16–ին։ Հետո փառատոնն իր աշխատանքը կշարունակի Երևանում, որտեղ և տեղի կունենա պաշտոնական փակման արարողությունը։»,–մամուլի ասուլիսի ընթացքում ասաց փառատոնի հիմնադիր և տնօրեն Հասմիկ Մովսիսյանը։

Նրա խոսքով` Սայաթ–Նովան հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է և յուրօրինակ կամուրջ, որը կապում է տարածաշրջանի երկրները։ Փառատոնը հետաքրքրեց նաև երաժիշտների հարևան Թուրքիայից և Իրանից, այնպես որ կան բոլոր նախադրյալները ապագայում փառատոնի աշխարհագրությունն ընդլայնելու համար, կարծում են կազմակերպիչները։

Փառատոնը մեծ դերակատարություն ունի հայ-վրացական համագործակցության ընդլայնման մեջ, իր հերթին հայտնեց Վրաստանի դեսպանության ավագ խորհրդական, հայագետ Նինո Ապցիաուրին։

«Մենք այս տարածաշրջանում կողք կողքի ենք ապրել ու ապրում, այդ պատճառով էլ մեր համագործակցությունը այլընտրանք չունի։ Մեր նախնիները հստակ հասկանում էին միասնականության գաղափարը։ Այսպիսի փառատոնները մեր միասնականության և բարեկամության հերթական ապացույցն են», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ապցիաուրին` ընդգծելով, որ միջինացումները թույլ են տալիս միմյանց ավելի կավ ճանաչել։

Այսօր վրացի երգիչները կատարում են հայ աշուղների, Սայաթ–Նովայի և Ջիվանու երգերը։

Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների մշակած ծրագրի նպատակը մշակութային դիվանագիտության զարգացումն է։ Հայաստանում Վրաստանի դեսպանատունն արդեն Երևանում մի շարք միջոցառումներ է կազմակերպել, որոնք նվիրված էին հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակին։ Հունիսին նախատեսվում է անցկացնել վրացի երգահան Գիա Կանչելիին նվիրված միջոցառումներ։

 Русская версия

Գլխավոր թեմաներ