06:49 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ջեյմս Ապատուրայ

ՆԱՏՕ-ի համար մտահոգիչ չէ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին

© Sputnik/ Александр Имедашвили
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1032

ՆԱՏՕ–ն Հայաստանին հուսալի գործընկեր է համարում, ՀՀ–ի անդամակցությունը ՀԱՊԿ—ին չի մտահոգում դաշինքին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՆԱՏՕ-ի համար բոլորովին մտահոգիչ չէ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Մենք հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Հայաստանը շարունակում է մնալ վստահելի գործընկեր ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Ապատուրայը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է Հայաստանի հետ համագործակցել բոլոր այն ուղղություններով, որտեղ դա ողջամիտ կհամարվի:

Русская версия

Գլխավոր թեմաներ