13:47 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ԶԻնծառայողներ

ՊՆ–ն առաջարկ ունի առաջին կուրսն ավարտող և առողջ անձանց համար

© Sputnik/ David Galstyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2032

ՊՆ–ի ծրագրին մասնակցած ուսանողները զորամասերում կանցնեն սպայական ծառայության` ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը երկրորդից չորրորդ կուրսերում, որի ընթացքում ուսանողի ուսման վարձը կվճարվի պետության կողմից:

Ծրագրում ընդգրկված անձիք պարտավորվում են.

  • ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր (բացառությամբ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածը) մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին,
  • ուսումնառության ավարտից հետո ՀՀ զինված ուժերում անցնել սպայական ծառայություն՝ 3 տարի ժամկետով, որպես դասակի հրամանատար մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է. ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:

ԲՈւՀ-ում ուսումնառությունից սահմանված կարգով հեռացված, ինչպես նաև ծրագրի մասնակցությունից հրաժարված (ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ՝ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո) անձիք դուրս կմնան ծրագրից՝ զրկվելով տարկետման իրավունքից և փոխհատուցելով մինչ այդ ուսանողի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսումնառության համար վճարված գումարը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 15-ը, որից հետո կկազմակերպվի թեկնածուների բուժզննման գործընթացը:

Բուժզննման արդյունքում պիտանի ճանաչված թեկնածուների համար կանցկացվի թեստավորում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից, որի արդյունքում լավագույնները կընդգրկվեն ծրագրում: Ծրագրում ընդգրկվելու համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ԲՈւՀ-երի ռեկտորատներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 294584 հեռախոսահամարով:

Գլխավոր թեմաներ