00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:59
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. «Երկիր ծիրանիի» մեղադրանքներն ու Հովիկ Աբրահամյանի նոր հարևանը

© Sputnik / Asatur YesayantsПресса
Пресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 14-ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Ծառուկյանը փորձել է զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա»

Մի քանի օր առաջ Արգամ Աբրահամյանը ասֆալտապատման աշխատանքների մասին լուսանկարներ է տեղադրել Արտաշատի փողոցներում, գրելով․«Ես խոստացել էի, որ չեմ հեռանում  Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը…»։ Սա վկայում է այն մասին, որ Աբրահամյանները հեշտ չեն հանձնելու Արտաշատը։

Депутаты парламента выбирают спикера - Sputnik Արմենիա
«Ծառուկյան» դաշինքում վերադասավորումները շարունակվում են

Ի դեպ, Աբրահամյանի թիմակիցները ոգևորված են իշխանության «նահանջից»՝ շաբաթներ առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն արդեն որոշված հարց է եղել, սակայն ինչ-որ բան խանգարել է, և մինչ օրս ԺՊ չեն նշանակել։

Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը փորձել է Արտաշատի հարցում զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա»:

 

«Փաստ». Եթե ինչ-որ բան է ասում ու չի հիմնավորում, կամ ԱԱԾ աշխատակից է, կամ բանսարկու. Ալեն Սիմոնյանը՝ «Երկիր ծիրանիին»

Մամուլում երեկ գրվել է, որ շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում «հնչել է նաև այն միտքը, որ «Ելք»–ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»։

Այս առթիվ «Փաստի» հարցին ի պատասխան «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ո՞վ ա ընդհանրապես Գագիկ Հարությունյանը, ո՞վ ա «Ժառանգություն» կուսակցությունը, ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք «Ժառանգություն» կուսակցություն»: Երբ հիշեցրինք, որ Գագիկ Հարությունյանը իշխանության մարդն է, ասաց. «Բայց ո՞վ ա ինքը, որ ինչ–որ մեկը իրա հետ բանակցի: Ես ոնց մեկնաբանեմ էս աբսուրդը, թող դիմեն բժշկի օգնությանը, եթե նման արտահայտություն է եղել»:

Ավագանու «Ելք» խմբակցության մասնակցությունը Տարոն Մարգարյանի երդմնակալությանը երեկ դատապարտել է երդմնակալությունը բոյկոտած «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ հայտարարելով, որ այն «գաղտնազերծեց բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներին»:

Заседание Правительства РА. Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Տարոն Մարգարյանը հայտարարվեց Երևանի քաղաքապետ

«Եթե քաղաքական գործիչը ինչ-որ բան է ասում մյուսի հասցեին ու չի հիմնավորում, կամ ԱԱԾ աշխատակից է, կամ բանսարկու»,– «Երկիր» ծիրանիին» այսպես պատասխանեց «Ելք» ավագանու անդամը:

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի առանձնատան կողքին մի նոր շքեղ կառույց է վեր խոյանում. ո՞վ է նրա հարևանը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը և այլք։

Մենք հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, թե ում է պատկանում նորակառույցը, մեզ պատասխանել են․«Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցին հարող տարածքում գտնվող 1500.0 քմ եւ 1800.0 քմ մակերեսով հողամասերը սեփականության իրավունքով պատկանում են Վահան Հարությունյանին եւ Տիգրան Հարությունյանին», որոնց համար առկա են «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տված ճարտարապետահատակագծային առաջադրանքները, և դրանց հիման վրա տրված շինթույլտվությունները»։

Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդիների մասին է։ Վահան Հարությունյանը նաև ԱԺ պատգամավոր է:

 

«Հայկական ժամանակ». «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրա­կանացնող ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել

«Երեկ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրա­կանացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: ԱԻ նախարարությունը հայտ­նել է, որ ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին:

В Ереване перевернулся автобус - Sputnik Արմենիա
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժել է 3 մարդ

 Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարու­թյան տրանսպորտային տեսչության պետը, 2017 թվականի մարտի 21-ին, քննելով «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի վերաբերյալ վարչական վարույթը, պարզել էր, որ նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի «618 AD  61» պետհամարանիշով տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ: ՍՊԸ-ն տուգանվել էր 450 հազար դրամով:

Նկատենք, որ «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել:  Ըստ ՌԴ  ՆԳ նախարարության հաղորդագրության՝  վթարը տեղի է ունեցել «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում: Mer­cedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն ընկել է ճամփեզրի առուն: Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգ­րան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տու­ժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»,-գրում է թերթը:

«Առավոտ». Եթե 46 թվի սելավը կրկնվի՝ Կենտրոնի բարձրահարկ շենքերն էլ կքշի, կտանի

«Հորդառատ անձրևների պատճառով մայրաքաղաքում առաջացած  գետերի  վերաբերյալ  «Կանաչների միության» նախագահ  Հակոբ Սանասարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ  ջրահեռացման, ջրատար  համակարգերի ոչ ճիշտ  շահագործելու հետևանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում:
 
Գետառի փակելը,  Սանասարյանի համոզմամբ,  մի օր բերելու է ջրհեղեղի:  Նրա խոսքով, 1946 թվականին  հորդառատ անձրևի պատճառով  Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց  ժայռաբեկոր է պոկել, բերել»: Եվ եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի,  այդ ուժգնությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի»,-գրում է թերթը:

Լրահոս
0