00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ պատգամավորները արյուն հանձնեցին

© Sputnik / David GalstyanПредседатель НС РА Ара Баблоян сдает кровь
Председатель НС РА Ара Баблоян сдает кровь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դոնորի համաշխարհային օրվա առթիվ տարբեր խմբակցությունների պատգամավորներ ԱԺ խոսնակի հետ միացան արյուն հանձնելու ակցիային։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Խորհրդարանականները ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ Դոնորի համաշխարհային օրը նշեցին արյուն հանձնելով։

Նախաձեռնողը խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանն էր, որը բժշկական գիտությունների դոկտոր է։ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի աշխատակիցները արյան հավաքագրումը կազմակերպել էին օրենսդիր մարմնի շենքում։

Բաբլոյանը նշեց, որ Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի անհատույց դոնորական պրակտիկայի ընդլայնման ոլորտում, և ակցիայի նպատակը խնդրի վրա ուշադրություն հրավիրելն է։

Ակցիային միացան խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորները։ Ավելին, խորհրդարանի նախագահը արյուն հանձնեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։

© Sputnik / David GalstyanԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արյուն է հանձնում
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արյուն է հանձնում - Sputnik Արմենիա
1/4
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արյուն է հանձնում
© Sputnik / David GalstyanԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն արյուն է հանձնում
ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն արյուն է հանձնում - Sputnik Արմենիա
2/4
ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն արյուն է հանձնում
© Sputnik / David GalstyanԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արյուն է հանձնում
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արյուն է հանձնում - Sputnik Արմենիա
3/4
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արյուն է հանձնում
© Sputnik / David GalstyanԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արյուն է հանձնում
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արյուն է հանձնում - Sputnik Արմենիա
4/4
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արյուն է հանձնում
1/4
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արյուն է հանձնում
2/4
ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն արյուն է հանձնում
3/4
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արյուն է հանձնում
4/4
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արյուն է հանձնում

«Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նույնպես մասնակցեց ակցիային և խոստովանեց, որ տարին մի քանի անգամ է արյուն հանձնում։

«Չգիտես, թե երբ և ինչպես կարող է արյունդ փրկել որևէ մեկին։ Միայն այն գիտակցումը, որ քո մի փոքր բարի գործը կարող է երեխայի կամ մեծահասակի կյանք փրկել` լավ մոտիվացիա է արյուն հանձնելու համար»,– ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ արյուն պետք է հանձնել ոչ միայն ծայրահեղ իրավիճակներում, այլ դա պետք է բարի ավանդույթ լինի սովորական ժամանակ ևս։

Мероприятие в преддверии Международного дня костного мозга - Sputnik Արմենիա
Ոսկրածուծի հայ դոնորը կյանք փրկելով է երիտասարդացել

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը լրագրողներին ասաց, որ կենտրոնն առաջին անգամ է նման ակցիա կազմակերպում ԱԺ–ում։

«Ամեն տարի մենք ունենում ենք 15 հազար դոնոր, սակայն դա բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ արյունն ապահովելու համար բնակչության 2%–ը պետք է դոնոր դառնա։ Ապրիլին մի շարք մարդիկ իրենց արյունը հանձնեցին զինվորների համար, այսօր պահեստում բավարար քանակության արյուն կա, սակայն նոր դոնորների է պետք ներգրավել դեֆիցիտ չունենալու համար»,– ասաց Դաղբաշյանը։

Նրա խոսքով` անհրաժեշտ է ոչ թե միանգամյա ակցիաներ կազմակերպել` դոնորների մեծ հոսքով, այլ բնակչությունն արյուն պետք է հանձնի պարբերաբար։ Նրա խոսքով` նույն մարդը կարող է արյուն հանձնել տարեկան 3-4 անգամ (450 մլ)։

Դոնորի համաշխարհային օրվա նպատակն ամեն օր սեփական արյունը հանձնելով մարդկային կյանքեր փրկող դոնորներին երախտագիտություն հայտնելն է, ինչպես նաև ամբողջ աշխարհից որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավելը կամավոր և պարբերաբար արյուն հանձնելու գործընթացին։

Այս տարի Դոնորի համաշխարհային օրը նվիրված է արտակարգ իրավիճակներում դոնորական արյան պահուստների բավարար քանակի առկայությունը կարևորելուն։

Русская версия

Լրահոս
0