11:20 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Գրպանահատ

Գրպանահատության դեմ պայքարը շարունակվում է

© Мvdlnr
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Ոստիկանության աշխատակիցները բացահայտել են Երևանում գրպանահատությամբ զբաղվող տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հունիսի 13-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 97 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին: Այս մասի հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նա խոստովանել է, որ թիվ 39 երթուղայինում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկի պլաստիկ քարտ և այցեքարտեր:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1979 թ. ծնված Վարդանուշ Հ.-ն է, որը տվել է հաղորդում:

Գողոնը հայտնաբերված է:

Կատարվում է հետաքննություն:

Գլխավոր թեմաներ