12:43 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ կվերակառուցվի և կվերազինվի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Սննդի անվտանգության պետական ծառայության կայքը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ:

ՀՀ  Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում  քննարկվել է ՍԱՊԾ կազմում գտնվող «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման  հարցը: ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել է տեխնիկական և ֆինանսական աջակցության համաձայնագիր, որով նախատեսվում է գիտական այս կենտրոնի շինարարական աշխատանքներին ուղղել ինչպես ֆինանսական միջոցներ, այնպես էլ ցուցաբերել տեխնիկական աջակցություն՝ ժամանակակից պահանջներին համահունչ գործունեություն ծավալելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությունները, ինչպես նաև  ԵԱՏՄ միասնական պահանջների շրջանակներում արտահանման ու ներմուծման ընթացակարգերը հնարավորինս  պարզեցնելու հնարավորությունները: Քննարկման արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն վերամշակված մսամթերք արտահանելու  մասին արձանագրություն:

Русская версия

Գլխավոր թեմաներ