00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Չապլինն ու Քաջ Նազարը հայտնվեցին ասեղի անցքում. հրաշագործ Էդուարդ Ղազարյանի մասին

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցМикроминиатюра Эдуарда Казаряна "Храбрый Назар"
Микроминиатюра Эдуарда Казаряна Храбрый Назар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր հանճարեղ միկրոքանդակագործ, ծաղրանկարիչ, երաժիշտ, գրող և ջութակի վարպետ Էդուարդ Ղազարյանի ծննդյան օրն է: Նրա թոռը` Էդուարդ Տեր-Ղազարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում որոշ մանրամասներ է պատմել պապի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Թե ինչպես Չարլի Չապլինն ու Նիկոլո Պագանինին հայտնվեցին ասեղի անցքի մեջ, իսկ Գուլիվերն ու լիլիպուտները՝ մարդու մազի վրա, գիտեր հրաշագործ պապիկը՝ Էդուարդ Ղազարյանը: Նա միկրոքանդակներ էր ստեղծում թզի կորիզի, բրնձի հատիկի, ոսկու փոշեհատիկների վրա:

Միկրոքանդակներն անզեն աչքով անտեսանելի են, միայն համապատասխան օպտիկական սարքերի շնորհիվ մարդը կարող է տեսնել տքնաջան աշխատանքի արդյունքը՝ սկսած ուղտերի քարավաններից մինչև հայտնի մարդիկ:

Այս հրաշագործությունների շնորհիվ էր, որ Էդուարդ Ղազարյանի անունը դուրս եկավ Հայաստանի սահմաններից:

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցԷդուարդ Ղազարյանի աշխատանքներից
Микроминиатюра Розы Эдуарда Казаряна - Sputnik Արմենիա
Էդուարդ Ղազարյանի աշխատանքներից

Մի անգամ Լուվրի թանգարանը նրան պատվիրեց բրնձի հատիկի վրա կերտել Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիքը»: Աշխատանքը դրված էր պատշգամբում, երբ մի աղավնի եկավ ու կուլ տվեց մի քանի ամսվա քրտնաջան աշխատանքը, իսկ դրա հետ նաև խոստացված միլիոնները:

Ղազարյանի միկրոքանդակներից տասը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում:

Այսօր հայտնի միկրոքանդակագործի աշխատանքը շարունակում է նրա թոռը՝ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը:

«Նա համբերատար և իմաստուն մարդ էր թե՛ իր աշխատանքում, թե՛ ինձ սովորեցնելու հարցում: Նրա ուղեղում ամեն ինչ ծրագրավորված էր, համապատասխան նյութերի հետ անում էր այն, ինչ ցանկանում էր»,- պատմեց վարպետի թոռը:

Էդուարդ Ղազարյանը նաև հիանալի երաժիշտ էր, պատրաստում էր երաժշտական գործիքներ: Այն, ինչ չի հաջողվել Բախի վարպետին, հաջողվել է նրան: Բախն ալտ էր նվագում, սակայն գործիքի ձայնը բարձր չէր լսվում: Որպեսզի ցանկալի հնչյունները ստանա, նա որոշեց մեծացնել գործիքի չափը: Գծագրերը հանձնեց իր վարպետին, սակայն չկարողացավ Բախի ուզածը պատրաստել: Իսկ Ղազարյանը շարժի դրեց Բախի Վիոլա պոմպոզան, որը տարիներ շարունակ լռում էր:

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցԷդուարդ Ղազարյան
Эдуард Казарян, мастер микроминиатюр - Sputnik Արմենիա
Էդուարդ Ղազարյան

Տաղանդավոր հայը ստեղծել է ավելի քան վեց հարյուր երաժշտական գործիք, դրանցից երեսունը՝ բացառիկ: Տաղանդավոր էր նաև ծաղրանկարների հարցում:

«Նա նույնիսկ իր գրքում է գրել, որ սիրում է իր բոլոր մասնագիտությունները: Այնպես էր ստացվում, որ նա ամեն տեղ հասցնում էր: Աշխատում էր Ֆիլհարմոնիայում, վերջացնում էր աշխատանքը, գալիս էր տուն ու անցնում միկրոքանդակներին։ Երբ մի քիչ հոգնում էր, պառկում էր, ինչ-որ բան նվագում կամ նկարում: Այսպես նա ժամանակը զուր չէր վատնում և բոլոր մասնագիտություններով զբաղվում էր: Իր բոլոր մասնագիտություններում նա առաջ էր անցել ժամանակակիցներից»,- ասաց Էդուարդ Տեր-Ղազարյանը:

Միկրոքանդակներն այսօր էլ խնամքով պահպանվում են։ Էդվարդ Ղազարյանի թոռը պատրաստվում է մոտ ապագայում թանգարան բացել և դրանք ներկայացնել հանրության դատին։

Կենսագրությունների համաշխարհային կենտրոնը, որը գտնվում է Անգլիայում, ուսումնասիրում է բոլոր ժամանակների հանճարեղ մարդկանց, այդ թվում՝ միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Ղազարյանին:

Ղազարյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել «Օրդֆիլմը»՝ ռեժիսոր Հայկ Օրդյանի ղեկավարությամբ: Ֆիլմն առկա է համացանցում, կոչվում է «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը»:

Լրահոս
0