00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թմրամոլների թվով Երևանն առաջինն է Հայաստանում

© ShutterstockНаркотики
Наркотики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թմրամիջոցներ սկսել են օգտագործել դեռևս շումերական ժամանակաշրջանից` մեր թվարկությունից հինգ հազար տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են օփիոնի պատրաստման և օգտագործման մասին գրավոր հիշատակումներ։ Հայաստանի առողջապահության նախարարությունը Թմրամոլության դեմ պայքարի օրվան ընդառաջ ներկայացրել է իրավիճակը երկրում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Մեր նախնիների ժամանակների թմրանյութը անվանում էին «gil», այսինքն` «ուրախություն»։ Թմրամիջոցների դեմ պայքարի հարցն ամբողջ աշխարհում շատ արդիական է, և ամեն մի երկիր յուրովի է պայքարում դրա դեմ ։

Օփիոնն ու հաշիշը դարեր առաջ օգտագործում էին մի քանի նպատակով. Բժշկության մեջ, կրոնական– ծիսական միջոցառումների ժամանակ, նաև հաճույք ստանալու համար, ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։

Թմրամոլության և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրվա կարգախոսն է. «Առաջին հերթին` լսել»։

«Հայ բժիշկները թմրամոլության հարցը բարձրացրել են դեռևս XV դարում։ Իրենց աշխատություններում նրանք կոչ էին անում մտածել թմրամոլության բուժման մասին», – նշեց Սեմերջյանը` հավելելով, որ այսօր թմրամոլների բուժման համար Հայաստանում հատկացվում է օրական 9900 դրամ։

Նա նաև հավելեց, որ ամբողջ աշխարհում այսօր ընդունված է օրինականացնել թմրամիջոցներն, ու այդ հարցն այսօր քննարկում է նաև հարևան Վրաստանը, ինչն, անկասկած, սպառնալիք է Հայաստանի համար։

Փոքր Հայաստանն ու աճող թմրամոլությունը

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է թմրամիջոց գործածող 6010 մարդ: Նրանցից 2343–ը օփիոիդներ գործածողներ են, որոնցից 52-ը կին է։ Եվս 3665–ը կանաբիոիդներ են, որոնցից 43–ը՝ կին, և երկուսը կախվածություն ունեն կոկաինից։ Այդպիսի տվյալներ փոխանցեց ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով տեղակալ Ասյա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս տարի թմրամիջոց օգտագործողների խմբում ավելացել է 16-17 տարեկան երեխաների թիվը:

«16 տարեկան 3 հոգի ունենք, 18 տարեկան՝ 91, իսկ 19-27 տարեկանների թիվը հասնում է 957-ի»,– նշեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ հիմնական թիրախային տարիքը համարվում է 28-49 տարեկան մարդիկ։ Հաշվառված թմրամոլների 63%-ը 28–ից 40 տարեկան մարդիկ են, 18%–ը 50–ից 64 տարեկան, 16%` 19–ից 27, մնացածը 65–ից բարձր և 18 ցածր տարիքային խմբի մարդիկ են։

Наркотик - Sputnik Արմենիա
Թթվասերի մեջ թմրանյութ է հայտնաբերվել

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` թմրամոլների թվով Երևանն առաջին տեղում է` 3173 (53%), երկրորդ տեղում Արմավիրի մարզն է (747 մարդ կամ 12%), երրորդ տեղում` Կոտայքի մարզը (578 մարդ կամ 9%)։

Գրիգորյանը հավելեց, որ թմրամոլների թիվը տարեցտարի աճում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Նրա խոսքով` հիմնականում թիվն աճում է այն պատճառով, որ թմրամիջոցներն ավելի հասանելի են դարձել։

«Եվս մեկ խնդիր կա. ֆինանսապես անապահով քաղաքացիները, որոնք պատրաստ են ամեն ինչի` թմրամիջոց ձեռք բերելու համար։ Այդ պատճառով աճում է հանցագործությունների թիվը»,– հավելեց նա։

Ռիսկերը

«Արես» հասարակական կազմակերպության ռիսկերի նվազեցման ծրագրի ղեկավար Վահե Բաղդասարյանն, իր հերթին, նշեց, որ թմրամիջոցների օգտագործումը անբաժանելիորեն կապված է մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) հետ։

амфетамин, наркотик - Sputnik Արմենիա
«Թզուկ» մականունով նարկոբարոնը փորձել է գրանցել իր ապրանքանիշը

«Մարդկանց որոշակի խումբ կա, որը երկրում համաճարակը տարածող է։ Դրա համար պետք է ՄԻԱՎ–ի տարածումը կանխելուն միտված միջոցառումներ իրականացնել»,– նշեց նա` հավելով, որ պետք է ակտիվորեն տեղեկացնել մարդկանց վիրուսի վտանգների մասին։

Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական փորձագիտական կենտրոնի թմրամիջոցների և այլ հսկվող կենտրոնի նյութերի բաժնի պետ Հասմիկ Մարտիրոսյանը նշեց, որ ՄԱԿ–ը մշտապես զբաղվում է մանկավարժների և սովորողների համար նախատեսված ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ։

Русская версия

Լրահոս
0