00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնյաների բիզնեսն ու ունեցվածքը. Ռուսաստանը գոհ է, Բելառուսը բողոքում է Հայաստանից

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր. Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 27-ի մամուլի տեսությունը:

«Փաստ». Էներգետիկայի նախարարն էներգետիկ բիզնես ունի

«Փաստ» օրաթերթն անդրադարձել է նախորդ կառավարութան նիստում ընդունված մի որոշման, որով գործադիրը մաքսատուրքից ազատել է «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ–ԷՄ–ՋԻ)»–ի կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները:

DigitecExpo в Ереване - Sputnik Արմենիա
DigiTec-2016. 3D տպիչից մինչև արևային էներգիա

«Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ–ԷՄ–ՋԻ)» ընկերությունը, չնայած գրանցված է Երևանի Սայաթ–Նովա հասցեում, հողատարածք ունի Հրազդան քաղաքում, որտեղ էլ հիմնել է արևային էներգիայի արտադրությունը»,– պարզել է թերթը։ «Ուշագրավն այն է, որ այս ընկերությունը հիմնադրել է էներգետիկայի ներկա նախարար Աշոտ Լևոնի Մանուկյանը: Այդ մասին տեղեկանում ենք պետռեգիստրի կայքից: Ըստ կայքի՝ Աշոտ Մանուկյանի մասնակցությունը դադարեցված է իր հիմնադրած ընկերությունում»,– գրում է «Փաստ»–ը:

Եվ քանի որ մաքսատուրքից ազատված ընկերությունը հենց էներգետիկայի ոլորտում է գործում և կարող է լինել շահերի բախում, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խոսնակ Վասակ Թարփոշյանից «Փաստը» հետաքրքրվել է` այժմ նախարարն ունի՞ բաժնետոմսեր այդ ընկերությունում կամ որևէ այլ առնչություն կամ հնարավո՞ր է ընկերությունը փոխանցվել է նրա հարազատներին: Մամուլի խոսնակը խոստացել է պատասխանել թերթի հարցմանը, բայց երեկվա ընթացքում չի պատասխանել, հայտնում է «Փաստ»–ը։

«Իրատես». Կարեն Կարապետյանից գոհ են ոչ միայն Հայաստանում

«Իրատես» թերթի տեղեկություններով՝ չնայած «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերի վերջին երևանյան այցի հիմքում էներգետիկ խնդիրներն էին, այդուհանդերձ, թե՜ Սերժ Սարգսյանի, թե՜ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների ընթացքում չեն անտեսվել նաև քաղաքական որոշ հարցեր: Մասնավորապես, խոսել են ներկա կառավարության գործունեության և վարչապետի հեռանկարների շուրջ:

Թերթի աղբյուրների պնդմամբ, Ա. Միլլերի հետ զրույցում Սերժ Սարգսյանը դրական է գնահատել Կարեն Կարապետյանի գործունեությունը և հեռանկարները: «Պատահական չէ, որ «Գազպրոմի» նախագահը հեռուստաընկերություններին տված կարճ հարցազրույցում նույնպես հատուկ շեշտել է, որ Հայաստանի տնտեսությունում լուրջ աշխուժություն է նկատվում»,– գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». Ինչ ունի նախկին վարչապետի որդին

«Հայկական ժամանակ» թերթը ներկայացրել է «Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը:

Заседание правительства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցվածքը

Դրա համաձայն, նա ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական շինություն, երեք հողամաս: Որպես շարժական գույք Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է MERCEDES-BENZ 500 S և RANGE ROVER SPORT տեսակի մեկական ավտոմեքենա: Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է նաև 1 միլիարդ 888 միլիոն դրամ, 69 միլիոն դրամ և 86 միլիոն դրամ արժողությամբ երեք տարբեր ընկերություններում:

«Պատգամավոր ընտրվելու ժամանակ Արգամ Աբրահամյանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար դոլար և 45 հազար եվրո: Պատգամավորի եկամուտները գոյացել են վարձակալության դիմաց ստացած վճարից (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) և աշխատանքի վարձատրությունից (612 հազար դրամ): Արգամ Աբրահամյանի եկամուտներն, ընդհանուր առմամբ, կազմել են 9.4 միլիոն դրամ»,– գրում է թերթը:

«Ժողովուրդ». Գյումրիյում՝ ինչպես Սիցիալիայում

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ մանրամասներ է հրապարակել Գյումրիում  նախորդ օրը կրակոցներով ավարտված միջադեպից։

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Գյումրիում կրակոցներ են հնչել. 30–ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է

Թերթի տեղեկություններով,  կրակոցի հեղինակը Գյումրիում հայտնի ատամնաբույժ  Գ. Խաչատրյանի որդին է՝ Ռուդիկ Խաչատրյանը: «Հիշեցնենք, որ նա 2015 թվականին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Վերջինս մեղադրվում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանին Թատերական հրապարակում դանակահարելու մեջ: Նկատենք, որ երեկվա դրությամբ դեռևս իրավապահները չէին հայտնաբերել կրակոցների հեղինակին, չնայած, ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ, և այդ ուղղությամբ քննություն է տարվում»,– գրում է «Ժողովուրդը»:

Թերթը նաև հիշեցնում է, որ վերջին ամիսների ընթացքում Գյումրիում մայիսի 28-ին Մուշ թաղամասում ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին էր ծեծկռտուք սարքել: Թատերական հրապարակում մի քանի օր առաջ հնչել էին կրակոցներ, և այդ ամենի արդյունքում կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակ մասնաճյուղի տնօրեն, ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանշային ցուցակով առաջադրված Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը»:

Իսկ երկու օր առաջ Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչած կրակոցներից հրազենային վիրավորումով հիվանդանոց էր տեղափոխվել 36-ամյա Գևորգ Հակոբյանը:

«Ժողովուրդ». Բելառուսը բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Բելառուսը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել` դժգոհելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն իր պաշտոնական կայքէջում պետական գնումների, նաև գնումների վերաբերյալ մրցույթների մասին հայտարարությունները միայն հայերենով է տեղադրում, ինչը հակասում է ԵԱՏՄ պայմանագրի՝ 29.05.2014 թվականի 88 հոդվածի 1-ին մասին:

Специальный представитель генерального секретаря НАТО по странам Южного Кавказа и Центральной Азии Джеймс Аппатурай - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի համար մտահոգիչ չէ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին

Արդյունքում դժվարանում է Բելառուսի կողմից որպես մատակարար Հայաստանի պետական գնումներում մասնակցելու գործընթացը. այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով նաև ԵՏՄ կայքում տեղադրված փաստաթուղթը:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն: Փոխնախարար Կարեն Թամրազյանը, ի պատասխան, տեղեկացրել է, որ պետական գնումների կայքում ռուսերեն տեղեկատվություն հրապարակելու ուղղությամբ 2016 թվականի հուլիսից ի վեր իրականացվել ու իրականացվում են համապատասխան միջոցառումներ: «Այսինքն՝ ԵՏՄ անդամ երկիրն, այդուամենայնիվ, շարունակում է բարձրացնել առաջ քաշած հարցը՝ անհարմար դրության մեջ դնելով Հայաստանին»,– եզրակացնում է թերթը:

Լրահոս
0