00:16 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ալեքսանդր Ցինկեր

Ցինկեր. Իսրայելը կարող է հետաքրքրված լինել հայկական ՏՏ ոլորտով

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2301

Հայաստանն ու Իսրայելը հնարավոր համագործակցման շատ կետեր ունեն` սկսած բարձր տեխնոլոգիաներից մինչև մշակույթ։ Դրանում համոզված է «Հայաստան – Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի— Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական ՏՏ ոլորտի արտադրանքը կարող է հետաքրքրել Իսրայելին, Spuntik Արմենիային ասաց Քնեսեթի 15–րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

«Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում մշակումներ կան, որոնք կարող են օգտակար լինել Իսրայելին»,– ասաց նա։

Նախկին պատգամավորի կարծիքով` երկու կողմերն էլ այդ ոլորտում կարող են հետաքրքրել միմյանց։

«Կարելի է համատեղ ձեռնարկություններ ստեղծել` օգտագործելով իսրայելական մշակումներն ու հայերի աշխատասիրությունը»,– ասաց Ցինկերը։

Նա նաև կարծում է, որ Հայաստանը կարող էր ընդօրինակել Իսրայելի փորձը` սփյուռքի հետ հարաբերությունները կառուցելու հարցում։ Ցինկերը կարևորում է այնպիսի պայմանների ստեղծումը, որ մասնագետները չլքեն երկիրը, այլ հակառակը` հետաքրքրված լինեն հայրենիքում աշխատելու մեջ։

ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանի տնտեսության առաջատար ոլորտներից մեկը։ Հայաստանի ՀՆԱ կառույցում ՏՏ–ոլորտի տեսակարար կշիռը կազմում է 4%։ Մասնագետների տվյալների համաձայն` ամեն տարի այդ ոլորտում գրանցվում միջինը 20–25% շրջանառության աճ։ Գործում է մոտ 400 ՏՏ ընկերություն, աշխատողների թիվը հասնում է 15 հազարի։

Русская версия

Գլխավոր թեմաներ