13:12 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Работа Ерванда Кочара

Ժամանակն ու տարածությունը` Քոչարի «3D» գործերում

© Музей им. Ерванда Кочара
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28 0 0

1899թ–ի հունիսի 27–ին շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում ծնվեց Երվանդ Քոչարը։ Նա կյանքի բոլոր վայրիվերումներում հույսը դրեց ժամանակի վրա ու չսխալվեց։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. «Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է». մի առիթով ասել էր Երվանդ Քոչարը։ Մեծանուն քանդակագործի խոսքերը մարգարեություն դարձան իր իսկ կյանքի մասին։

Երվանդ Քոչարի իրական մեծությունը չափելի դարձավ միայն ժամանակի հեռվից։ Այն, ինչ տեսել էր Եվրոպան Քոչարի արվեստում, մենք` նրա հայրենակիցներս, տեսանք ու գնահատեցինք միայն շուրջ մեկ դար անց։

1923 թ. Քոչարը Փարիզում էր՝ Եվրոպական քաղաքակրթության ու ազատության արվեստի միջավայրում։ Նա ստեղծում է տարածական նկարչության իր ուղղությունը։

Քոչարն այդ ոճի մեջ սինթեզում է նկարչության բոլոր ձևերը՝ միացնելով նկարչությունն ու քանդակագործությունը: Հեղինակը մետաղյա վահանակների վրա ստեղծում է իր նկարները, ապա մետաղյա արձանը տեղադրվում շարժիչի վրա, որի օգնությամբ այն դանդաղ պտտվում է՝ բոլոր կողմերից ցուցադրելով վահանակի նկարները: Այս նոր ոճի միջոցով Ե. Քոչարը փորձում է վերացնել ժամանակի և տարածության անջրպետը և շարժման միջոցով կյանք տալ անկենդան քանդակներին ու կտավներին։

Այլ կերպ ասած` 100 տարի առաջ Քոչարը ստեղծեց 3D գրաֆիկայի առաջին օրինակը, որը եվրոպական արվեստի գիտակները ցնծությամբ ընդունեցին։

Բայց, թողնելով եվրոպական փառքն ու ճանաչումը, 1936 թ–ին Քոչարը վերադարձավ Հայաստան։

Художник Ерванд Кочар у полотна Ужасы войны
© Sputnik/ А. Экекян
Երվանդ Քոչարի ստեղծագործությունը. «Պատերազմի սարսափը»

Այստեղ, խորհրդային քննադատները ոչ միայն չընդունեցին նրա ստեղծած նոր ուղղությունը, այլև մեն ինչ արեցին, որ հանրությունը դրա մասին նույնիսկ չիմանա։

Հայրենիքում մեծ արվեստագետին մեղադրեցին «ֆորմալիզմի» մեջ, ինչը նույնն էր, թե «ժողովրդի թշնամի» լինելը։ Քոչարի ստեղծագործություններն առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին 30 տարի անց՝ 1965 թ.–ին։

Մեկուսացումը, բանտում անցկացրած ժամանակն ու կուսակցական քարոզչությունն իրենց հետքը թողեցին նաև Քոչարի ստեղծագործությունների վրա։

Мкртыч Амирханян и Ерванд Кочар во время установки памятника Вардану Мамиконяну
Из личного архива
Երվանդ Քոչարը՝ Վարդան Մամիկոնյանի արձանի տեղադրման ժամանակ

Բայց այս դեպքում ևս ժամանակը գործեց հօգուտ արվեստագետի։ 60-ականներին ստեղծած նրա գործերը մեծ ճանաչում ու ժողովրդական սեր բերեցին Քոչարին։ «ժողովրդի թշնամի» հայտարարված արվեստագետը շատ արագ արժանացավ ժողովրդի սիրուն ու հարգանքին։

Եվս կես դար անց` 2011-ին, հայ արվեստասեր հասարակությունը հնարավորություն ստացավ ծանոթանալու Քոչարի փարիզյան շրջանի ստեղծագործություններին։ Փարիզի Minotaure պատկերասրահից Երևան բերվեցին տարածական նկարչության նրա քանդակները, որոնք շուրջ 100 տարի պահվում էին ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում:

Ժամանակը դարձավ Քոչարի արվեստի ամենաճշմարիտ գնահատողը ու, թերևս, դեռ չի ավարտել իր այդ առաքելությունը։

Գլխավոր թեմաներ