00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչն է օձին հանում բնից, և ում է խայթում օձը

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցВыставка змей в Калининграде
Выставка змей в Калининграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով օձերը դուրս են եկել թաքստոցներից, և մարդիկ սկսել են ավելի հաճախ հանդիպել սողուններին։ Օձերի ակտիվացման մասին խոսակցությունները մեկնաբանում է մասնագետը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Օձերի ակտիվության երկու պատճառ կա։ Դրանցից մեկը եղանակի տաքացումն է։ Բարձր ջերմաստիճանի հետևանքով օձերը դուրս են գալիս բներից։ Նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, որը մասնագիտությամբ սողունաբան է։ Երկրորդ պատճառը, ըստ մասնագետի, օձերի բները քանդելն է։

«Այն հատվածները, որտեղ օձերը նախկինում բնակվել են, որոնք եղել են օձերի բնական էկոհամակարգերը, այսօր ոչնչացվում են, հատկապես` Երևանում ու հարակից տարածքներում` քաղաքաշինական գործունեության հետևանքով»,– ասաց Աղասյանը։

Օձերի քանակը չի ավելացել։ Վստահեցնում է մասնագետը` հերքելով տարածված լուրերը, թե այս սողունների քանակը վերջին տարիներին ավելացել է։

«Մի օրինաչափություն կա, եթե մայրաքաղաքի որևէ հատվածում օձ է հայտնվել, անպայման հարակից տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում»,– ասաց Աղասյանը։

Երևանի և հարակից տարածքում հանդիպող շուրջ 15 տեսակ օձերից, ըստ մասնագետի, թունավոր է միայն գյուրզան։

Հիդրոմետ ծառայությունն առաջիկա օրերին եղանակի ևս 4-5 աստիճանով բարձրացում է կանխատեսել։ Արամ Աղասյանը վստահեցնում է, որ այդ հանգամանքը օձերի ակտիվացմանը չի նպաստի։ Հակառակը` որքան շոգ, այնքան ավելի ապահով։

Ованнес Хангелдян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչպես ներդաշնակ ապրել օձերի ու կարիճների հետ

«Օձերի կենսագործունեության համար շրջակա միջավայրի ամենաօպտիմալ ջերմաստիճանը 20-25 աստիճանն է։ Իսկ մեզ մոտ այսօր արդեն ջերմաստիճանը 30-ից բարձր է։ Նման բարձր ջերմաստիճանի դեպքում օձերն ակտիվ են լինում հիմնականում առավոտյան և երեկոյան ժամերին։ Իսկ ցերեկվա շոգ ժամերին օձերը թաքնվում են ստվերոտ, խոնավ տարածքներում, նկուղներում, լքված շինություններում»,– ասաց մասնագետը` հավելելով, որ օրվա շոգ ժամերին օձերին չհանդիպելու համար պետք է խուսափել նման տարածքներից, իսկ անհրաժեշտության դեպքում` լինել զգուշավոր։

Եթե արդեն հանդիպել եք օձին, մասնագետը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել և հանգիստ սպասել մինչև օձը հեռանա։ «Օձը խայթում է մարդուն միայն, երբ անելանելի վիճակի մեջ է ընկնում»,– նշում է մասնագետը։

«Իսկ եթե օձը կծի, իմացեք, որ միայն թունավոր օձերի խայթոցի դեպքում է մեղվի խայթոցից ավելի այրող ցավ զգացվում։ Եթե ցավն ուժեղ չէ, ուրեմն օձը թունավոր է եղել»,– նշում է նա։

Ինչ վերաբերում է խայթոցների դեպքերին, անցած տարվա համեմատ այս տարի դեպքերի աճ նկատվում է ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։

«Անձրևները միանգամից դադարեցին, շոգը կտրուկ սկսվեց, գյուղացիները միանգամից դուրս եկան դաշտերը` խոտհարքի, բերքահավաքի, ինչն էլ դեպքերի ավելացման պատճառ դարձավ»,– ասաց Գաբրիելյանը։

Գլխավոր թունաբանը վստահեցնում է` հանրապետության բոլոր բնակավայրերի բուժկենտրոններն, անգամ` գյուղական ամբուլատորիաներն ապահովված են հակաթույներով։

Մահվան դեպքեր էլ, հակառակ տարածված լուրերի, պաշտոնապես չեն գրանցվել։

Լրահոս
0