00:09 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Դատարան

Արարատ Խանդոյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց

© Sputnik/ Максим Богодвид
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20 0 0

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի վերաբերյալ դատավճիռը կայացված է. նա 3,6 տարով ազատազրկվեց։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 3.6 տարվա ազատազրկման:

«Դատարանն Արարատ Խանդոյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման», —դատավճիռը հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պահանջել էր Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների և քաղաքացիների միջև 2016 թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Գլխավոր թեմաներ