00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զորացրված զինծառայողները կօգնեն բարեփոխել բանակը. ծրագրի մեկնարկին մասնակցեց ՀՀ նախագահը

© PresidentСерж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ԱՅ–ՓԻ–ԷՍ–ՍԻ քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ։ Այցի ավարտին ընկերության և ՀՀ ՊՆ–ի միջև ստորագրվեց փոխգործակցության հուշագիր բանակում նոր ծրագրի ներդրման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Դիտակետ. այսպես է կոչվում այն ծրագիրը, որի միջոցով բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական հարցում կիրականացնեն։ Նպատակը մեկն է` հետազոտել բանակում առկա իրավիճակը հետագայում փոփոխություններ ու շտկումներ կատարելու համար։

««Դիտակետը» ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագիր է։ Ծրագրի միջոցով հնարավոր կլինի ուսումնասիրել զորացրված զինծառայողների հիմնախնդիրները։ Նրանց հետ դեմ առ դեմ հարցազրույցներ կանցկացնեն անկախ փորձագետները։ Դրանով մենք կարող ենք ապահովել անկեղծության մթնոլորտը»,–ասաց  «ԱՅ–ՓԻ–ԷՍ–ՍԻ» ընկերության փոխտնօրեն Լիլիթ Գևորգյանը։

Հարցազրույցներն իրականացվելու են զորացրված զինծառայողների բնակավայրերում, ինչը ենթադրում է, որ աշխատանքներ կիրականացվեն ամբողջ հանրապետությունով մեկ։ Գևորգյանը վստահեցրեց, որ այս հարցազրույցների համար մշակվել է անվտանգության ծրագրային հատուկ ապահովում։

«Հարցազրույցներն իրականացվելու են պլանշետների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս տվյալները հենց միանգամից տեղափոխել կենտրոնական շտեմարան։ Մենք նախարարության հետ պայմանավորվածություն ունենք, որ տվյալները տրվելու են ընդհանրական վերլուծության միջոցով, մենք մեր կողմից ապահովում ենք հարցազրույցների անանունությունը»,– ասաց ընկերության փոխտնօրենը։

ԱՅ–ՓԻ–ԷՍ–ՍԻ քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այս ծրագիրն այնքան է անվտանգ, որքան ինտերնետով իրականացնող մյուս բոլոր գործողությունները։

© presidentՍերժ Սարգսյանը «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում
Серж Саргсян попробовал систему на планшете - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում

«Եթե դու պահպանում ես անվտանգության համապատասխան կանոնները, քո տվյալները կլինեն համապատասխան չափով պաշտպանված։ Առաջին հերթին տվյալները պաշտպանում ենք մեզանից։ Եթե մեր աշխատակիցը, որն աշխատում է տվյալների հետ, չի կարող այդ տվյալները չար նպատակով օգտագործել, սա լուրջ մակարդակ է։ Բացի այդ ծրագիրը պաշտպանված է արտաքին հարվածներից։ Մենք միջազգային լավագույն փորձը ներդրել ենք անվտանգության ապահովման համար»,– ասաց նա։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ընկերության և պաշտպանության նախարարության միջև կնքվեց փոխգործակցության հուշագիր։

© presidentՍերժ Սարգսյանը «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում

Այսօր նախագահ Սարգսյանը ներկա գտնվեց նաև «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը։

«Ռիբոկ» պաշտոնական ներկայացուցիչ Դենիել Ալվարեսը հայտնեց, որ բրենդն առաջին անգամ է ներկայացվում ԱՊՀ տարածքում։

««Ռիբոկն» անհրաժեշտություն է Հայաստանում, ուրախ ենք, որ համագործակցում ենք այս թիմի հետ»,–ասաց նա։

Սպորտային ակումբի տնօրեն Արմենուհի Գևորգյանն էլ հայտնեց, որ հաճախորդներին բավարարելու համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել։

Լրահոս
0