12:53 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ԱԺ

ԱԺ ամենահարուստ կանայք

Пресс-служба НС РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
140 0 0

6-րդ գումարման ԱԺ կին պատգամավորների հայտարարագրերից պարզ է դառնում, որ ամենահարուստը ՀՀԿ տիկնայք են:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. ՀՀԿ-ական կին պատգամավորներն ամենահարուստն են մեր խորհրդարանական կանանց մեջ։ Նրանց հետ է նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։

ՀՀԿ պատգամավոր, տնտեսագետ Հերմինե Նաղդալյանը 4 հողամաս ունի, հողին ամրացված մեկ այլ անշարժ գույք, մեկ բնակարան, ավտոտնակ եւ մեկ առանձնատուն: Վերջինիս հաշվին առկա է 25 մլն ՀՀ դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար: Նաղդալյանի տարեկան եկամուտը կազմում է շուրջ 300 մլն, որը ձեւավորվել է աշխատավարձից եւ վարկերից: Նաղդալյանը իր անշարժ գույքերը ձեռք է բերել 2017-ին: 2016 թվականին նա ունեցել է 24 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որը օտարել է 490 մլն-ով:

Эрмине Нагдалян
© Sputnik/ Асатур Есаянц
Հերմինե Նաղդալյան

2017 թվականից ՀՀԿ շարքերը համալրած,  բանասեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը հայտարարագրել է մեկ բնակարան, BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն ՀՀ դրամ: Սարդարյանի աշխատավարձից գոյացել է մոտ 8 մլն դրամ: Պարզվում է, որ Սարդարյանի գործերը լավացել են, երբ նա վարչապետ Կարապետյանի խորհրդականի վճարովի պաշտոնից (այժմ այդ պաշտոնին է հասարակական հիմունքներով) գնացել է ԱԺ: Կառավարությունում աշխատելիս նա չի ունեցել մեքենա եւ բնակարան: Դրանք ձեռք է բերել 2017 թվականին:

Шушан Сардарян
ARMENPRESS
Շուշան Սարդարյան

Մանկավարժ, ՀՀԿ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի ունեցվածքը մեկ հողամաս է եւ 1 մլն դրամ: Նրա տարեկան եկամուտը մոտ 3 մլն դրամ է, որն աշխատավարձից է գոյացել: Բաղդասարյանն ունեցվածքը ձեռք է բերել պատգամավոր դառնալու տարում:

Դաշնակահար, դերասանուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հայտարարագրել է բազմաբնակարան շենքում գտնվող ոչ բնակելի տարածք, որը 2016 թվականին չի ունեցել:

Карине Ачемян
© Sputnik/ Asatur Yesayants
Կարինե Աճեմյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական,  թատերագետ Նաիրա Զորհաբյանը 2017 թվականին երեք բնակարան է ձեռք բերել՝  տարբեր բնակելի շենքերում: Այս մասին տեղեկանում ենք նրա տարեկան հայտարարագրից: 2016 թվականին անշարժ գույք նա ընդհանրապես չի ունեցել: Պաշտոնը ստանձնելու պահին Զոհրաբյանի հանձնած փոխառությունները կազմել են 56 հազար ԱՄՆ դոլար եւ 10 հազար եվրո: Վերջինիս եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից, որը կազմում է մոտ 6 մլն դրամ:

Наира Зограбян
arka.am
Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանից հետո, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության կանանցից  ունևոր է ատամնաբույժ Մարինա Մարգարյանը: Նա բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան եւ մեկ այլ շենքում ոչ բնակելի տարածք, ավտոտնակ:

Կարողություններ ունի նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս պատգամավորը ունի երկու բնակարան եւ մեկ հողամաս:

Գլխավոր թեմաներ