00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ծրագրով որոշ շենքերի բնակիչներ հնարավորություն կստանան հոսանք խնայել

© Sputnik / Aram NersesyanГород Ереван
Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողությունը։ Ծրագիրը կնպաստի էներգախնայողությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 Հուլիս — Sputnik. ՄԱԿ–ի զարգացման ծրագրի Կլիմայի կանաչ հիմնադրամի տրամադրած 20 միլիոն դոլարով շենքերում ջերմամեկուսացում կարվի։ Դրա միջոցով կապահովվի 50–60 տոկոս էներգախնայողություն։ Ծրագիրն ունի նաև շրջակա միջավայրի պահպանության գերխնդիր։ Ըստ հաշվարկների` ծրագրի միջոցով զգալիորեն կկրճատվի արտանետված ածխաթթու գազը։ Հայտնի է, որ ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 24 տոկոսն առաջանում է շենքերում սպառվող էներգիայից։

Серж Саргсян. Астана - Sputnik Արմենիա
Նախագահը ներկա է գտնվել էներգիայի այլընտրանքային աղբյուրներին նվիրված ցուցահանդեսին

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հպարտությամբ հայտնեց` այս ծրագիրը կոտրելու է այն կարծրատիպը, թե, իբր, բնապահպանությունը էականորեն խանգարում է տնտեսական առաջընթացին։

«Այս ծրագրով մենք ուղիղ հակառակն ենք անում,  բնապահպանական ծրագրերի իրականացմամբ կարող ենք ունենալ լավագույն տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության արդյունքներ։ Համոզված եմ, որ մեր գործընկերների ու շահառու կողմերի հետ միասին կարողանալու ենք ձեռք բերել այնպիսի արդյունքներ, որ հիմքեր ստեղծեն մեր տնտեսության մեջ լրացուցիչ հոսքեր ապահովելու ուղղությամբ»,– ասաց նախարարը։

Երկրի գլխավոր բնապահպանը նշեց, որ ծրագիրն ուղղված է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը։ Դա նշանակում է, որ տնային տնտեսությունների ծախսերը կնվազեն։

© Sputnik / Gohar SargsyanՀամաձայնագրի ստորագրում բնապահպանության նախարարության և ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի միջև
Подписание соглашения в Министерстве охраны природы РА - Sputnik Արմենիա
Համաձայնագրի ստորագրում բնապահպանության նախարարության և ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի միջև

«Էներգետիկ աղքատությունը բնորոշ է նաև Հայաստանին, պատահական չէ, որ վերլուծությունները փաստում են` մեզ մոտ էներգետիկ աղքատության 30 տոկոսի պայմաններում սա հստակ ուղղված է սոցիալական  կարգավիճակի փոփոխմանը»,– ասաց Մինասյանը։

Ծրագիրը սկսվել է Ավանում իրականացված մի փոքրիկ նախաձեռնությունից, հայտնեց ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։ Դրանից հետո նրանց մոտ վստահություն առաջացավ, որ կարող են ընդլայնել նախաձեռնության ծավալը։

Всесоюзный научно-исследовательский институт питания - Sputnik Արմենիա
Երևանի շենքերում պայքարում են կրծողների դեմ

«Հպարտ եմ, որ այս ծրագիրը կնպաստի ոչ միայն էներգետիկ, այլև ազգային անվտանգությանը։ Ծրագիրը նվազեցնելու է բնակիչների էներգետիկ ծախսերը։ Սա մի լավ օրինակ է, թե ինչպես կարելի է իրականացնել համագործակցությունը ՄԱԿ–ի և կառավարությունների միջև»,– ասաց Բուզետտոն։

Ծրագիրն իրականացվելու է բնապահպանության նախարարության հետ համատեղ։ Համագործակցության շրջանակ կա նաև Երևանի քաղաքապետարանի հետ։ Ծրագրի տևողությունը 6 տարի է։

Համատեղ ասուլիսի ավարտին կողմերի միջև կնքվեց փոխգործակցության հուշագիր։

Լրահոս
0