00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օձի անեծք, թե՞ սնահավատություն

© Sputnik / Михаил Воскресенский, STF / Անցնել մեդիապահոցОткрытие "Крокодиловой фермы" на ВВЦ в Москве
Открытие Крокодиловой фермы на ВВЦ в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օձերը չեն անիծում, պարզապես, մի՛ վնասեք նրանց։ Տարածված կարծիքը, թե օձերը հիշաչար են ու նրանցից մեկին վնասելու դեպքում զույգը կամ ձագին սպանելիս՝ մայրն, անպայման ,վրեժխնդիր են լինում սպանողից, ուղղակի միֆ է, վստահեցնում է Էկզոտարիումի հիմնադիր, օձերի կենսակերպի լավագույն գիտակ Կարեն Մարտիրոսյանը:

Աննա Վարդանյան, Sputnik

Երբեմն, այդպիսի կարծիք տարածում են հենց օձերի բարեկամները, որպեսզի նրանց անհարկի չվնասեն: Օձից վախենալ ու խուճապի մատնվել պետք չէ, հարկավոր է զգուշանալ  ու հանգիստ թողնել նրանց, ասում է Էկզոտարիումի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը:

Արամ Աղասյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շոգ եղանակին օձերը թաքնվում են

«Ես մեր թրեյնինգների ժամանակ հարց եմ տալիս՝ վախենում եք օձերից, 70 տոկոսը պատասխանում է՝ այո, վախենում եմ, զզվում եմ: Հաջորդ հարցը՝ իսկ վախենում եք ավտոմեքենաներից, պատասխանում են՝ ոչ: Բնական է, քանի որ բոլորս ծնված օրվանից  օգտվում ենք  մեքենայից, նրա առջևով վազում ենք՝  չմտածելով,  որ այդ հսկա մետաղյա գործիքները կարող են սպանել, սակայն բացարձակ վախ չկա:  Բայց բավական է մարդը փողոցում մի օձ տեսնի՝ անմիջապես խուճապի է մատնվում, մեկը  փայտ է  վերցնում, մյուսը՝ բահ,  հաջորդն էլ  երեխային է փախցնում: Ենթագիտակցական վախ է նստած մարդկանց մեջ « օձ»  անունից:  Օձը սովորական կենդանի  է, ուղղակի, առանց ոտքերի: Եթե նայենք, թե տարվա մեջ քանի մարդ է մահանում վթարներից, իսկ քանիսն՝ օձի կծածից  կտեսնենք, որ անհամեմատելի է»- պատմում է Կարեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է օձերի ակտիվացմանը, Մարտիրոսյանի խոսքով, նրանք չեն ակտիվացել կամ շատացել, պարզապես, քանի որ մարդը մտել է վայրի բնություն, օձն էլ դարձել է քաղաքաբնակ:  Օձերի բնակավայրերը նեղացել են, նրանք նոր տարածքներ են փնտրում:

«Սկսվել է տարվա եղանակային այն ժամանակաշրջանը, երբ օձերն ակտիվանում են։ Հայաստանում այդ շրջանը, սովորաբար, սկսվում է մայիսին եւ ավարտվում հոկտեմբերին: Մյուս կողմից,  բնակավայրերն ու մշակովի հողատարածքները շարունակ ընդլայնվում են։ Ուստի վայրի կենդանիները, նմանապես օձերը, պետք է հեռանան այդ տարածքներից, փնտրեն ավելի բարենպաստ պայմաններ, վայրեր, ուր կգտնեն կեր ու թաքստոց։ Այդտեղից էլ տպավորություն է ստեղծվում, թե օձերն ավելի են մոտեցել բնակավայրերին»,- ասաց նա։

Ի տարբերություն մեզ՝ մարդկանց, օձերը չեն վարանում ամուսնանալ մայիսին, օձաբանն ասում է, որ նրանց ամուսնության ամիսը հենց մայիսն է:

Ինչպես տարբերել թունավոր և ոչ թունավոր օձերին

Հայաստանում կա 22, որոշ տվյալներով՝ 23 տեսակի օձ։ Այդ թվում՝ 4-ը թունավոր են. անդրկովկասյան «գյուրզա» հայկական իժը, տափաստանային իժը եւ Դարևսկու իժը։ Ոչ թունավոր տեսակներից են՝ բազմերանգ, դեղնափոր, անդրկովկասյան, քառաշերտ օձերը, ջրային լորտուն, էյրենիաները եւ այլն։

Выставка змей в Калининграде - Sputnik Արմենիա
Ինչն է օձին հանում բնից, և ում է խայթում օձը

Արտաքուստ ինչպե՞ս տարբերել թունավոր օձին ոչ թունավորից, որովհետեւ, օրինակ, նույն բազմերանգ օձը նմանություններ ունի գյուրզայի հետ։

«Թունավոր օձերի մաշկն անփայլ է, խամրած։ Մինչդեռ ոչ թունավոր օձերինը՝ հակառակը, մաշկը փայլում է, մանավանդ արևի տակ։ Եթե հնարավոր է տեսնել օձի աչքերը, ապա թունավորների բիբերը նման են կատվի աչքի բիբերին, իսկ ոչ թունավոր օձերի բիբերը կլոր են։ Մեկ այլ նկատելի նախանշան է գլուխը. թունավոր օձերի գլխի կառուցվածքը եռանկյունաձեւ է եւ ուրվագծերով հստակ տարանջատվում է մարմնից։ Այնինչ ոչ թունավոր օձերի գլուխը մարմնի հետ միատարր է: Եթե օձը արագաշարժ է, ապա թունավոր չէ, թունավոր օձերն, ի տարբերություն մյուսների, ավելի ինքնավստահ են ու սահում են հանգիստ և դանդաղ»։

Ինչ անել, եթե օձ եք տեսել, կամ օձը կծել է

Կարեն Մարտիրոսյանը, որն առնվազն 7 անգամ զգացել է օձի կխայթոցը սեփական մաշկի վրա, հորդորում է՝ երբ  օձը կծում է, պետք է մնալ անշարժ ու հանգիստ, ներքին խուճապը, լարումն ու անհանգստությունը  արագացնում են արյան շրջանառությունը, հետևաբար, արագանում է նաև թույնի ներթափանցումն արյան մեջ: Օձի կծելու դեպում, ըստ մասնագետի, չի կարելի պատռվածք անել կամ ամուր կապել կծած տեղը սեղմակով:  Պատռվածք անելուց հետո, պատահում է՝ կծածի հետևանքներն արագ անցնում են, իսկ վերքը բուժելու համար հիվանդը շարունակում է բուժվել ևս մեկ-երկու ամիս: Իսկ սեղմակի պարագայում,  Մարտիրոսյանի խոսքով, հենց հեռացնում են սեղմակն՝ կանգնած արյունը կրկնակի արագությամբ է սկսում շրջանառվել ու թույնը տարածել, և, երբեմն, հնարավոր չի լինում փրկել մարդուն:

Микаел Габриелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Օձի խայթոցից մահվան դեպք չի գրանցվել

«Օձ տեսնելիս  ոչինչ մի՛ արեք, հեռացե՛ք անտարբեր,  նախահարձակ  մի՛ եղեք։ Աշխատեք այդ օձին չվնասել եւ ոչ մի դեպքում չփորձեք բռնել։ Պետք է իմանալ, որ օձի ինքնապաշտպանության բնազդը գործում է, եւ նա նետվում է կծելու միայն այն դեպքում, երբ փորձում են սատկեցնել կամ բռնել։ Օձը կարող է կծել նաեւ այն ժամանակ, երբ շատ մոտիկից կողքով անցնեք։ Նա դա ընկալում է որպես ներխուժում իր բնական տարածք եւ դիմում է ինքնապաշտպանության։ Օձը չի սիրում հարձակվել, նա, հիմնականում, պաշտպանվում է»,- տեղեկացնում է Մարտիրոսյանը։

Բոլոր օձերը հնարավորություն ունեն իրենց մարմնի երկարության կեսի չափով նետվել:  Եթե անշարժացել եք, ապա օձը որոշ ժամանակ անց կթողնի-կհեռանա։ Ի դեպ, արժե հիշել եւ իմանալ, որ օձերը, հատկապես թունավորները, չափազանց զգուշավոր են եւ միշտ նախազգուշացնում են իրենց ներկայության մասին։ Հայաստանում հանդիպող օձերի դեպքում դա արտահայտվում է հատկանշական ֆշշոցով:

Լրահոս
0