10:08 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ԱԷՍ

Ատոմային էլեկտրակայանը նախատեսվածից շուտ վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

© Sputnik/ Р. Мангасарян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10 0 0

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը նախատեսված ժամկետից երկու օր շուտ:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո հուլիսի 7-ի առավոտյան` նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին հաղորդում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ատոմակայանը նախատեսված էր ցանցին միացնել հուլիսի 9-ին։

 

Գլխավոր թեմաներ