11:16 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը հերքում է իր անունից ադրբեջանցիների տարածած լուրը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
265 0 0

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքում է իր անունից տարածած Ադրբեջանի լուրերը. դա ստահոդ տեղեկություն է, իսկ փորձագետները հորդորում են զգուշանալ ադրբեջանցիների ստեղծած հայերեն կայքերից և ի գիտություն չընդունել դրանց հաղորդագրությունները։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքում է ադրբեջանական մի շարք կայքերում իր անունից տարածվող տեղեկությունը, թե հուլիսի 6-ին արցախա-ադրբեջանական սահմանին հայ զինծառայող է զոհվել:

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Սեյրան Օհանյանի լուսանկարով կեղծ էջ, որում ռուսերեն տեղեկացվել է, թե, իբր, ադրբեջանցիների հետ մարտի ժամանակ հայ զինծառայող է զոհվել:

Հիշեցնենք, որ փորձագետներն արդեն իսկ նախազգուշացրել են, որ ադրբեջանցիները Razm.info Official կեղծ էջ էին ստեղծել՝ Razm.Info-ի նկարներով, տեքստերով, 25000 ընթերցող հավաքել։ Դժվարությամբ հաջողվել է փակել այդ կեղծ էջը։

Հիմա էլ կեղծ էջեր են ստեղծել Seyran Ohanyan Official, Serge Sargsyan official անվանումներով,  երկար ժամանակ ինչ-որ լուսանկարներ ու հայերեն նորմալ տեքստեր են դրել, իսկ հետո սկսել նրանց անունից ապատեղեկատվություն տարածել։

Գլխավոր թեմաներ