13:12 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Դանակ

Հանցագործությունների թիվն աճել է. շատացել են սպանության դեպքերը

© kaluganews
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
121 0 0

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է փաստեր այն մասին, որ հանցագործության դեպքերն աճել են 1721-ով կամ 10.1%-ով, միաժամանակ,  2.8%-ով աճել է բացահայտումը։

Մասնավորապես, 2016 թվականին աճել են միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ ծանր հանցագործության դեպքերը նվազել են:

2016թ. հանցագործություն կատարած 293 անձ եղել է նախկինում դատապարտված, որոնցից 143-ը՝ 2 և ավելի անգամ: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ է մնացել 12698 անձ, որոնցից 11286-ը կատարել է միջին ծանրության, 792-ը՝ ծանր, 214-ը՝ առանձնապես ծանր, իսկ 406-ը՝ ոչ մեծ ծանրության հանցագործություն:

2016թ. նախորդ տարվա համեմատությամբ սպանության դեպքերն աճել են 14-ով (52-ից 66) կամ 26.9%-ով, սպանության փորձի դեպքերը` 1-ով (35-ից 36) կամ 2.9%-ով, իսկ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ 27-ով (173-ից 200) կամ 15.6%-ով:

Գլխավոր դատախազն ասել է, որ 100 հազար բնակչին բաժին է ընկնում 627 դեպք, որն, ԱՊՀ երկրների համեմատ դրական պատկեր է։  Նա օրինակ է բերել Ղազախստանի ցուցանիշը՝ 2032 դեպք 100 հազար բնակչի հաշվով, Ռուսաստանում այդ թիվը 1474 է, Ուկրաինայում՝ 1397, Լատվիայում՝ 2327:

Գլխավոր թեմաներ