17:41 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Երևանի քաղաքապետարանը

Կայանատեղի վճարի չափը չի փոխվում. քաղաքապետարանը բացատրություն է տվել

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ հայտարարել է, որ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում, «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության այսօր տարածած հաղորդագրությունը թյուրըմբռնում է առաջացրել։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է  «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության այսօր տարածած հայտարարությունը SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի  հետ կապված՝  օգոստոսի 1-ից գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ։ Քաղաքապետարանը նշել է, որ  այդ հայտարարությունը մեկնաբանվել է որպես ավտոկայանատեղի վճարի թանկացում, մինչդեռ չկա նման որոշում: Ստորև ներկայացնում ենք պարզաբանումը։

1. Ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար /մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը/՝ 12000 դրամ:

2. Գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին և ավելացված արժեքի հարկին:

3. SMS հաղորդագրության փոխարեն 1 ժամվա և 1 օրվա համար ավտոկայանատեղի վճարները կարող են վճարվել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով, որոնց դեպքում ոչ մի դրամ միջնորդավճար կամ հարկ չի գանձվում:

Քաղաքապետարանը նաև հիշեցնում է, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափը ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում՝ մինչև տերմինալների տեղադրումը:

Գլխավոր թեմաներ