00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր ժապավենի սև ճակատագիրը

© pravdapfoПеререзание красной ленты
Перерезание красной ленты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարմիր ժապավենով, երգ ու պարով բացվող գործարանները երբեմն մի քանի օր հետո լուռումունջ փակվում են՝ առանց որևէ պարզաբանման, իսկ կառավարության նիստում ներկայացված ներդրումային ծրագրերը մնում են թղթի վրա, ներդրողները ստանում են արտոնություն` առանց պարտավորությունների:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. 2014թ-ին Երևանում մեծ շուքով ու ամենաբարձր մակարդակով բացված բժշկական մեկանգամյա օգտագործման պարագաների «Մեգա Մեդ» գործարանը պաշտոնական բացումից օրեր անց փակվեց ու արդեն շուրջ 3 տարի համալրում է պարապուրդի մատնված հայաստանյան արտադրական օբյեկտների ցանկը:

Գործարանի անժամկետ դադարը պայմանավորված էր արտադրության ցիկլում առաջացած խնդիրներով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

«Հիմնական ներդրողը ռուսաստանաբնակ հայ գործարար էր, որոշակի խնդիրներ առաջացան սարքավորումները ներկրելու հետ, ինչը պայմանավորված էր ռուսական շուկայում տիրող իրավիճակով: Հետագայում նախապես որոշված գրաֆիկներից շեղումներ եղան նաև այն կորեական ֆիրմայի հետ, որոնցից գնել էին սարքավորումները. պատճառը կորեական ֆիրմայի ծանրաբեռնվածությունն էր: Բայց սարքավորումներն արդեն ամբողջությամբ ներկրվել են, մոնտաժման աշխատանքներն ավարտվել են, ընկերության տնօրինության տեղեկացմամբ` արդեն իսկ պատվիրվել է հումքի համապատասխան խմբաքանակ»,- ասաց նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը

Նա ավելացրեց, որ հումքն, ամենայն հավանականությամբ, օգոստոսին կհասնի Հայաստան, ու գործարանում կմեկնարկի արտադրությունը:

«Ընկերության տնօրինության հավաստմամբ, օգոստոսին կսկսեն աշխատանքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, «2014թ-ին բացված բժշկական պարագաների «Մեգա Մեդ» գործարանի սեփականատերերը 47 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ու 400 աշխատատեղ էին խոստացել: Գործարանի սեփականատերը ռուսաստանյան «Աֆինա Պալադա» ընկերությունն է, 70 տոկոսի բաժնետերը՝ ռուսաստանաբնակ գործարար Հայկ Մագաքելյանը:

Заседание Правительства РА. Сурен Кареян - Sputnik Արմենիա
Կառավարությունը 2016թ-ի ներդրումների ծավալից դժգոհ է

Երբեմն էլ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրում այս կամ այն ընկերությանը՝ պայմանով, որ կարվեն մեծ ծավալի ներդրումներ, կբացվեն աշխատատեղեր, կհիմնվի արտադրություն: Բայց գործարարներն արտոնություններից օգտվում են, իսկ խոստումները մնում են անկատար:

Այսպես՝ 2015 թվականի դեկտեմբերին կառավարությունը «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի ներմուծած ապրանքների մաքսային վճարումները երեք տարով հետաձգելու որոշում կայացրեց՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընկերությունը պետք է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նավթամթերքի վերամշակման նոր գործարան կառուցեր:

«ԱՐՄՕՅԼ»-ը խոստանում էր 16.8 մլրդ դրամի ներդրում, 150 աշխատատեղ: Գործարանը պիտի սկսեր աշխատել 2016թ-ից՝ միջին աշխատավարձը՝ 200, 2017-ին՝ 220, 2018թ.-ին՝ 250 հազար դրամ:

2016-ն ու 2017-ի կեսն արդեն անցել են, բայց խոստացված ներդրումն ու աշխատատեղերը դեռ չկան: Փոխարենը՝ կա կառավարության խոստացած արտոնությունը: Ավելին՝ նախկինում ընդունված որոշման մեջ փոփոխություն կատարելով` գործադիրը «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ին տրված արտոնության ժամկետը երկարացրեց ևս տասը ամսով՝ 2017 թվականի հունվարի 5-ից տեղափոխելով հոկտեմբերի 5։

© Sputnik / Շուշանիկ ՍարգսյանԽոստում և իրականություն
Խոստում և իրականություն - Sputnik Արմենիա
Խոստում և իրականություն

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ վստահեցրին, որ 2016թ-ին խոստացված գործարանի բացումը տեղի կունենա այս տարվա ընթացքում:

«Ընկերությունը դեռ աշխատանքներ է իրականացնում ձեռնարկություն ունենալու ուղղությամբ, սարքավորումներ է ներկրում, մենք քննարկում ենք նաև որոշակի օրենսդրական խնդիրներին լուծումներ գտնել, որպեսզի ընկերության գործունեությունն ավելի արդյունավետ լինի ՀՀ-ում: Եվ կարծում եմ՝ այդ աշխատանքների ավարտից հետո գործարանը վերջապես կգործարկվի»,- ասաց նախարարության Եգանյանը:

«ԱՐՄՕՅԼ» ընկերությունից ևս Sputnik Արմենիային հայտնեցին, որ գործարանն այս տարվա ընթացքում կսկսի աշխատել, բայց հստակ ժամկետներ խոստացան նշել մի քանի օրից:

Գրեթե նույն կարգավիճակում է այսօր նաև «Ռոյալ Սթոնվեյր» ընկերությունը, որը Հայաստանում խոստանում էր բացել իտալական հումքով ու տեխնոլոգիայով արտադրվող խեցեգործական բարձրորակ իրերի, սպասքի գործարան: 900 միլիոն դրամի սարքավորումներով ու 1,9 մլրդ դրամ ներդրումով գործարանը տարեկան պետք է արտադրեր շուրջ 300 միլիոն դրամի ապրանք՝ դրա հիմնական մասն արտահանելով ԵՄ, ԱՊՀ, ԱՄՆ և այլ երկրներ:

Ի տարբերություն նախորդ երկուսի, «Ռոյալ Սթոնվեյրը» կատարել է ներդրումային ծրագրով խոստացածը, բայց չի կարողանում իրացնել արտադրանքը, ինչի պատճառով էլ միայն փոքր ծավալի փորձնական արտադրանք է տալիս, ապա փորձում դրա համար իրացման շուկաներ գտնել։ Այս մասին հայտնեց Արմեն Եգանյանը:

Հիշեցնենք` «Ռոյալ Սթոնվեյր» ընկերությունը ներդրումային ծրագրով խոստացել է ստեղծել 80 աշխատատեղ՝ 2015-ին՝ 180, 2016-ին` 200, 2017-ին` 220 հազար դրամ միջին աշխատավարձով:

Ո՛չ «Մեգա Մեդ՚», ո՛չ «ԱՐՄՕՅԼ» և ո՛չ էլ «Ռոյալ Սթոնվեյր» ընկերություններն այս պահի դրությամբ չեն ապահովել ներդրումային ծրագրով խոստացած աշխատատեղերի, արտադրության ու աշխատավարձի ծավալները: Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղյակ են, բայց հուսով են, որ դեռ կատարելու են:

Լրահոս
0