04:22 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Ատոմակայան

Հայկական ԱԷԿ–ը դեռ տասը տարի կաշխատի...

© Ованнес Ихтиарян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8910

Մեծամորի ԱԷԿ–ի շահագործումը երկարացնելու խնդիրը սուր է դրված ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական պատճառներով։ Երկրի էներգետիկ շուկայի հագեցվածությունը, պատկերավոր ասված, այդքան էլ ոգեշնչող չէ, ինչը նշանակում է, որ այսօր Հայաստանում ատոմային էլեկտրակայանին այլընտրանք չկա։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Միջուկային ռեակտորի շահագործման ժամկետը երկարացնելն իսկապես բարդ ու ծավալուն աշխատանք է, որով, մեծ հաշվով, զբաղվում են տեղի էներգետիկները «Ռոսատոմ» ընկերության (ղեկավարում է հայկական ատոմակայանը) մասնագետների հետ։

Ամենամյա պլանային վերագործարկումն ավարտված է։ Սովորաբար այդ գործողություններն իրականացնում են ռեակտորում միջուկային վառելիքի մի մասը վերալիցքավորելու համար։ Սակայն այս տարի ԱԷԿ–ի ղեկավարությունն ու աշխատակիցները ստիպված եղան լրացուցիչ մեծածավալ աշխատանք իրականացնել ԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու համար տեխնիկական հիմնավորում ներկայացնելու համար։

Մոտավորապես երկու ամսվա ընթացքում (ռեակտորը նախատեսված ժամկետից երկու օր շուտ վերագործարկվեց) մասնագետները ստիպված եղան բլոկի շուրջ 3000 դետալ հավաքել, որոնցից 600 միավորն ամբողջությամբ քանդվել և ուսումնասիրվել է հուսալիության աստիճանը պարզելու համար։

Բոլոր տվյալները փոխանցվել են համապատասխան հետազոտական ինստիտուտներին, որոնք պետք է տան իրենց եզրակացությունները էներգաբլոկի հետագա շահագործման վերաբերյալ։

Մեծամորի ԱԷԿ–ի  փոխտնօրեն Գերա Սևիկյանն ընդգծում է` մասնագետների կարծիքով, հետագա շահագործումը երկարացնելու համար որևէ խոչընդոտ չկա։ Սակայն տեխնիկական հիմնավորումները կտան արդեն համապատասխան ատյանները։

180 տոննայանոց ռոտոր` ծովով և երկաթգծով

Խնդիրը, որը ներկա պահին լուծում է ատոմակայանի ղեկավարությունը, ինչպես ասում են, տեխնիկական և քաղաքական խնդիրները լուծելու սահմանագծին է։ Պետք է թարմացնել (ավելի ճիշտ փոխել) Մեծամորի ԱԷԿ–ի տուրբոգեներատորի ստատորն ու ռոտորը։ Իսկ  դա ոչ ստանդարտ, մեծ չափերի բեռ է, որը պետք է Հայաստան տեղափոխվի Սանկտ Պետերբուրգից։

Բեռի ծավալներն ու քաշն այնպիսին է, որ օդային ճանապարհով տեղափոխել հնարավոր չէ։ Մնում է միայն երկաթգծի տարբերակը, որը Ռուսաստանից դեպի Հայաստան ընդհատվում է Վրաստանում` Աբխազիայի հետ սահմանին։

Գոնե մեկ գնացք անցկացնելու համար պաշտոնական Թբիլիսիին դիմելը նույնիսկ ավելորդ է։ Հարցն այդ դեպքում քաղաքական երանգ ունի, և այդ խնդիրը չի կարող լուծել ատոմակայանը։ Իսկ ռոտորն ու ստատորը պետք է Հայաստան տեղափոխել սեղմ ժամկետում։ Գոնե սեպտեմբեր–հոկտեմբերին։ Քանի որ այդ սարքավորումների վրա դեռ պետք է մասնագետներ աշխատեն։ Դե, ամեն ինչ այնպես  նախապատրաստելու համար, որ ատոմային կայանի պլանային հաջորդ կանգի ժամանակ (մոտավորապես 2018 թվականի մայիս) հասցնեն փոխել գործող տուրբոգեներատորի  հին մասերը։

Քաղաքական գործոն

Իհարկե մի փոքր հույս կար, որ վրացական կողմի հետ բանակցությունների ընթացքում կհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, այսպես կոչված, այլընտրանքային ուղու` Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջով անցնող միակ գործող ավտոճանապարհի («միջանցքի» հավանաբար նաև երկաթգծային) վերաբերյալ։

Սակայն այդ գործն, ինչպես արդեն ասվել է, ավելի շուտ քաղաքական այն հարցերից է, որոնք երկար են մնում չլուծված և ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ տարածաշրջանային քաղաքական գործընթացներում որևէ գլոբալ բան է տեղի ունենում։

Իսկ դրան սպասել պարզապես հնարավոր չէ, քանի որ Մեծամորի ԱԷԿ–ի գեներատորի ռոտորն ու ստատորն անհրաժեշտ է փոխել սեղմ ժամկետում։

Այդ իսկ պատճառով «Ռոսատոմի» մասնագետները ստիպված են ինքնատիպ ու բավականին բարդ տրամաբանական սխեմա մտածել. Պետերբուրգից երկաթգծով մինչև Նովորոսիսկ, այնտեղից էլ նավով մինչև Փոթի, որտեղ սարքավորումները կրկին կբարձեն գնացք և ռոտորն ու ստատորը կտեղափոխեն  Հայաստան։

Համենայն դեպս ԱԷԿ–ի փոխտնօրեն Գերա Սևիկյանն ասաց, որ արդեն լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում երկաթգծի հայկական հատվածում։ Հավանաբար ծանր և մեծ բեռի տեղափոխման համար անհրաժեշտ է նախապատրաստել նաև երկաթգծային ուղիները…

Իրականում մեր Մեծամորի ատոմակայանի մասին այնպես է պետք հոգ տանել, ինչպես հոգատար մայրն է իր նորածին երեխային խնամում։ Այսինքն պետք է ապահովել միջուկային ռեակտորի տեխնիկական սպասարկման այնպիսի մակարդակ, որը անհրաժեշտ է  երաշխավորված անվտանգության պարագայում շահագործման ժամկետն առավելագույնս երկարացնելու  համար… Չէ որ նոր ատոմակայան կառուցելու համար բյուջեում գումար չկա։ Հայաստանի համար 5 մլրդ դոլարը շատ քիչ է։ Իսկ երկրում այլընտրանք չկա…

Հավանաբար, հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումը կհանգեցնի արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի փոքր–ինչ թանկացմանը։ Մասնագետները խոսում են շուրջ 3 կվտ/ժ–ի մասին։ Շատ է, թե քիչ` որոշում են սպառողները։ Սակայն պետք է հիշել, որ այսօր սպառողները հոսանքի համար վճարում են մի գին, որը չորս անգամ շատ է, քան Մեծամորի ԱԷԿ–ի արտադրած էլեկտրականության ինքնարժեքը։

Русская версия

Գլխավոր թեմաներ