00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. անհետացած դպրոցն ու սահմանից հետ ուղարկված շաքարավազը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր. Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 18-ի մամուլի տեսությունը:

«Հայկական ժամանակ». Երևանի թիվ 135 դպրոցը քանդվել-անհետացել է

Թերթը գրում է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթացքում գրեթե անհետացել է: Այն քանդվել է և ավերակ է հիշեցնում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու:

Газеты - Sputnik Արմենիա
Աբրահամյանն ու Սարգսյանը հաշտվել են, դպրոցի շենքն էլ տվել են վարչապետի փեսայի քրոջը

Տեղեկացրել են, որ այն ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման՝ կառավարության կողմից հաստատված ծրագրի մեջ և պետք է վերակառուցվի Ասիական զարգացման բանկի միջոցներով: «Դա պետք է լինի սեյսմակայունության ժամանակակից սկզբունքներին համապատասխան»,- ասել է վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ նշված ծրագրում ընդգրկված է երևանյան 14 դպրոց:

«Նշենք, որ «Հանրակրթական հաստատությունների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում առաջնահերթ ամրացվելիք կամ կառուցվելիք դպրոցները 20- ն են, թեպետ վթարային է համարվում ավելի քան 420 այդպիսի շենք: Ծրագրի իրագործումը նախատեսված է 2015-2030 թվականներին: Քանդված դպրոցում վերջին ուսումնական տարվա դրությամբ սովորել է 1 288 աշակերտ: Մինչև նոր շենքի կառուցումը նրանք ուսումը կշարունակեն հանրակրթական այլ հաստատություններում»,- գրում է թերթը:

«Իրավունք». Օգոստոսին կբացահայտվի Սամվել Ալեքսանյանի «տանիքը»

«Երեք ամիս առաջ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել էր, որ 3 օր ռուս-վրացական սահմանին կանգնեցված ապրանքը՝ շաքարավազը, անցնելով բոլոր ստուգումները, «չերևացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ ռուս գործընկերները հրաժարվեցին շարունակել՝ տեղ հասցնելը համարելով անհնարին»,- գրում է թերթը:

2016թ. փետրվարին գրանցված գնանկումը - Sputnik Արմենիա
Կանաչ սոխն էժանացել է, շաքարավազը՝ թանկացել

«Հայազնի» անդամը նաեւ գրել էր, որ տեղի ունեցածի մասին մանրամասն կներկայացնի հաշվետվություն: «Իրավունքի» տեղեկություններով՝ «Հայազնի» անդամը օգոստոսին կներկայացնի մանրակրկիտ ուսումնասիրություն, թե ում «թեթև» ձեռքով հետ ուղարկվեց ապրանքը:

Կուսակցականի նպատակն է՝ կոտրել Հայաստանում մոնոպոլիաները, մասնավորապես, շաքարային «իմպերիան», որի ղեկավարը պատգամավոր եւ գործարար Սամվել Ալեքսանյանն է: Հայտնի է, որ շաքար ներկրելու մենաշնորհը նրանն է:

Հարբերականը ներկայացնում է, որ տեղեկացնենք, որ նախորդ ամիս «Հայազնը» լուծարվեց ու միացավ ՍԴՀԿ-ին:

«Հրապարակ». Խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոն ստացածների վիճակն էլ մի բան չէ

Թերթը գրում է. «Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոն ստացածների կարգավիճակն ուղիղ համեմատական է նրանց պաշտոնյա հարազատների վերելք-վայրէջքներին։

Гагик Макарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՊԵԿ–ը կազատվի կոռուպցիոն շահեր հետապնդող մարդկանցից

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդին՝ Արթուր Այվազյանը, դեռ տարեվերջին Կապանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել էր Երևան՝ նշանակվելով Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետի տեղակալ։ Սակայն վերջերս նրան տեղափոխել են այլ պաշտոնի՝ նշանակելով ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման և տեղեկատվության բաժնի պետ։

ՊԵԿ-ում եզրակացրել են, որ Վարդան Հարությունյանն ում հետ չի ցանկանում աշխատել, նրան ոչ թե հանում է, այլ այնպիսի տեղ է գործուղում, որ կամովին հեռանան։ Նույն տրամաբանությամբ էլ մեկի պաշտոնն է իջեցնում, մի քանիսին Հայաստանի հյուսիսից գործուղում է հարավ։

ՊԵԿ-ում կատակում են, թե Վարդան Հարությունյանն այնքան արագ է կադրերի տեղափոխություններ անում, որ նույնիսկ չեն հասցնում «տաբլիչկեքը» փոխել։ Օրինակ՝ դատելով ՊԵԿ-ի առաջին հարկում փակցված ցուցանակից, ամիսներ առաջ Մետրոպոլիտենի տնօրեն նշանակված Սասուն Հայրապետյանը շարունակում է աշխատել ՊԵԿ վարչության պետի տեղակալ»:

«Հայկական ժամանակ». ՀԴՄ գրասենյակի լիազորությունները սահմանափակվում են

«ՀԴՄ-ները մրցույթով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ գործունեության հորիզոնները էապես կսահմանափակվեն: Այդպիսի տպավորություն է ստեղծվում ՀՀ կառավարության նիստի օրակարգում հայտնված մի նախագիծ:

Правительство Республики Армения - Sputnik Արմենիա
Լուծարվում են ֆինանսների նախարարության ՊՈԱԿ–ները

Նախագիծը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ-ը: Ինչպես նշված է նախագծին կցված հիմնավորման մեջ, «նախատեսվում է հսկիչ- դրամարկղային մեքենաների ձեռքբերումն իրականացնել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցութային կարգով»: Մինչև այժմ ՀԴՄ-ների ձեռքբերումը հենց նշված ՊՈԱԿ-ի լիակատար մենաշնորհն էր: Բացի դրանից, ՀԴՄ-ների գները սահմանելու է հենց ՊԵԿ-ի նախագահը»,- գրում է թերթը:

Ինչպես կարելի է հասկանալ նախագծի բովանդակությունից, ՊՈԱԿ-ին մնում է միայն զբաղվել այդ ՀԴՄ-ները տնտեսվարողներին տրամադրելու գործով: Նախագծով սահմանված է նաև, որ սահմանամերձ շրջաններում տնտեսվարողներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող ՀԴՄ-ները կարող են օգտագործվել բացառապես նշված շրջաններում: Նախագծով վերացվել է տնտեսվարողների որոշ կատեգորիայի ՀԴՄ-ները 50 տոկոս զեղչով տրամադրելու կարգը: Այդ նախագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա օգոստոսի 1-ից:

Լրահոս
0