00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անձնագրերի ժամկետները չեն երկարաձգվի. Ի՞նչ պետք է անեն նման անձնագրեր ունեցողները

© Sputnik / Aram NersesyanПаспорт
Паспорт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության հերթական նիստի ժամանակ հավանության արժանացավ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի ներկայացրած նախագիծը, որով անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարաձգվի: Sputnik Արմենիան որոշման նախագծի մանրամասները ճշտեց անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Գոհար Սարգսյան, Sputnik. Շենգեն գոտու երկրներից շատերը մուտքի վիզաներ տրամադրելուց առաջ պահանջ են ներկայացնում՝ անձնագիրը երկարաձգված չլինի:

Ծրագրավորող Սոնա Հարությունյանը մասնագիտական նրբությունները ճամփորդելիս էլ կիրառեց. մի լավ ծրագրեց անելիքները Ֆրանսիայի դեսպանատուն դիմելուց առաջ: Առաջին հերթին փոխեց երկարաձգված ժամկետով անձնագիրը:

«Անձնագիրս հինգ տարով երկարաձգել էի, բայց պարզվեց, որ դրանով հեռու չեմ գնա»,-կեսկատակ պատմեց Սոնան:

Շուրջ տասն օրից ուժի մեջ կմտնի կառավարության որոշումը, որով հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարով երկարաձգելու դրույթը կհանվի:

Мнацакан Бичахчян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Հին ու նոր նմուշի անձնագրեր. Փոփոխություններ և նորություններ

Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը շտապեց տեղեկացնել՝ այն մարդիկ, ովքեր արդեն իսկ երկարաձգել են անձնագրերի ժամկետները, կարող են հանգիստ լինել, դրանք ուժը չեն կորցնի: Պարզապես ուղիղ տասն օրից ժամկետների երկարաձգում այլևս չի իրականացվի: Իսկ վերոնշյալ նախագիծը մշակելու և որոշումն ընդունելու համար մի քանի հիմնավոր պատճառներ կան:

«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներով, իսկ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, արգելվում է անձնագրի ժամկետները երկարաձգել և անձնագրերում որևէ կնիքով հավաստել ժամկետների երկարաձգում: Մեր երկրում պրակտիկայում խնդիրներ էին առաջանում, անձիք ներկայանում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզաները, այդ երկրները չէին տալիս մուտքի վիզաներ, եթե անձնագրերի ժամկետը երկարաձգված էր»,-պատմեց Բիչախչյանը:

Ընդ որում, նա շեշտեց՝ եթե անգամ այս որոշումը չկայացվեր, միևնույն է, Եվրոպա մեկնելու համար քաղաքացիները ստիպված էին լինելու այդ անձնագրերը փոխել ու նորը վերցնել:

Բացի այդ, ըստ հիմնավորման, տասնհինգ տարվա վավերականության ժամկետը նույնականացման խնդիրներ էր ստեղծում:

«Դա բավականին երկար ժամանակ է, որ անձի դեմքի ֆիզիոլոգիական փոփոխություններն այն աստիճան լինեն, որ հնարավոր չլինի նույնականացնել»,-ասաց Բիչախչյանը:

Անձնագրերի և վիզաների վարչության պետը տեղեկացրեց նաև, որ նույնականացման խնդիրներ հիմնականում առաջանում են միջին տարիքի մարդկանց մոտ, քանի որ նրանց ֆիզիոլոգիական փոփոխություններն առավել կտրուկ են լինում: Իսկ այս հանգամանքն առաջին հերթին խնդիրներ է առաջացնում սահմանային անցման կետերում:

Տեղեկացնենք, որ հուլիսի 20-ին ընդունված նախագծով կապահովվի կենսաչափական տվյալներով ու հին նմուշի անձնագրերի միատեսակ իրավակարգավորումների կիրառելիությունը:

Լրահոս
0