00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. «Ծառուկյան» դաշինքի «սխալը», «ժուչոկն» ու Էրդողանի երկար ձեռքերը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 22-ի մամուլի տեսությունը:

Հրապարակ. ««Ծառուկյան դաշինքն» իրեն «ճիշտ» չի պահել»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առաջին նստաշրջանից հետո իշխող ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան դաշինքի» պահվածքը։ Հանրապետականները կարծում են, որ դաշինքը տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում, օրինակ՝ կառավարության հաշվետվության քվեարկության ժամանակ։

Քվեարկությունից առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հորդորել է «ԾԴ»-ին չմասնակցել քվեարկությանը, քանի որ ՀՀԿ-ն քվորումի խնդիր ունի, պարզվում է՝ Վահրամ Բաղդասարյանը դաշինքի անդամներին խորհուրդ է տվել ընդունել «Ելք»-ի առաջարկը, քանի որ քվորումի խնդիր չի եղել, սակայն վերջիններս անդրդվելի են մնացել, մասնակցել ու դեմ են քվեարկել հաշվետվությանը»:

Հայկական ժամանակ. «Ո՞վ է տեղադրել «ժուչոկը»»

Депутаты парламента выбирают спикера - Sputnik Արմենիա
«Ծառուկյան» դաշինքում վերադասավորումները շարունակվում են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.cօm-ը դեռ ապրիլի 25-ին տեղեկություն էր հրապարակել, որ Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակում հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով: Գործնայս պահին գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Քրեական գործ է հարուցված, իսկ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, որոնց տվյալներն այս պահին հրապարակման ենթակա չեն»,- armtimes.com-ին տեղեկացրեց մարզի դատախազը:

Արթիկի թիվ 4 մանկապարտեզի նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանն էլ տեղեկացրեց, որ դեռ որևէ տեղեկություն չկա, թե ով է ի վերջո իր աշխատասենյակում գաղտնալսող սարք դրել:

«Գործից դեռ ոչ մի բան չկա: Հիմա հատուկ գործերի քննիչն է քննում գործը: Ինձ հա էլ քննում են, չեմ հաշվել, բայց շատ եմ գնացել, եկել: Չգիտեմ, թե ինձանից բացի՝ ում են քննել»,- armtimes.com-ին տեղեկացրեց նախկին տնօրենը:

Արթիկից armtimes.com-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ հարցաքննության են հրավիրվել մանկապարտեզի նախկին տնօրենը, ամբողջ աշխատակազմը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի տեղակալ Արտակ Հարությունյանը, ինչպես նաև բաժնի պետեր:

Виген Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նախարար. «Հայ կանայք ցանկանում են ծառայել բանակում»

Հիշեցնենք, որ «ժուչոկի» ի հայտ գալուց հետո, Մխիթար Վարագյանն աշխատանքից ազատել էր Հասմիկ Աջամօղլյանին»:

Հրապարակ. «Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին տարբեր շրջանակներում ուսումնասիրում են «դասալիքների»՝ զինծառայությունից խուսափածների ցանկը, թե ովքեր կարող են հաջորդիվ հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Անգամ պատկան մարմիններին հարցումներ են ուղարկում։ Օրինակ՝ ուսումնասիրում են դատախազության կազմը, որտեղ դասալիքների մի հսկա բանակ է պատսպարվել՝ սկսած գլխավոր դատախազից, վերջացրած Երևանի և վարչական շրջանների դատախազներով։

Ոչ պակաս մեծ բանակ կա նաև դատական համակարգում՝ 1979-ից հետո ծնված դատավորների մեծ մասը չի ծառայել, ավելին՝ նրանցից շատերը կասկածելի ծագմամբ մասնավոր բուհեր են ավարտել»:

Փաստ. «Թուրքիան Գերմանիայում ահաբեկում է տեղի թուրքերին»

«Փաստ» թերթը գրում է. «Գերմանական հակահետախուզությունը տեղեկություն ունի Գերմանիայի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվացման մասին: Այդ մասին հայտարարաել է Գերմանիայի սահմանադրության պաշտպանութան հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը:

«Մենք տեղեկություններ ունենք այստեղ՝ Գերմանիայում, թուրքական համայնքի նկատմամբ Թուրքիայի կառավարության ազդեցության մասին», — ասել է Մաասենը:

Նրա խոսքով՝ փորձ է արվում վախեցնել թուրքական ծագմամբ այն բնակչությանը, որը չի աջակցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Իր հերթին գերմանական իշխանությունները վերանայում են Թուրքիային սպառազինության մատակարարումների, վարկային և ներդրումային ծրագրերը:

Երեքշաբթի, գրում է թերթը, Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել Amnesty International-ի թուրքական ներկայացչության ղեկավարի և 5 իրավապաշտպանների կալանավորման մասին, որոնց թվում Գերմանիայի քաղաքացի կա»:

 

Լրահոս
0