00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդավառ` ջուր և վարդեր

© Sputnik / Asatur YesayantsПраздник "Вардавар" отмечают в Армении
Праздник Вардавар отмечают в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Վարդավառ» բառի կազմության մեջ վարդը քիչ է, ջուրն` ավելի շատ։ Համենայնդեպս, այդպես է հայերի ամենասիրելի ու նշանակալի ամառային այս տոնի ժամանակակից կատարման մեջ։

Համոզվելու համար, բավական է հուլիսի 23-ին փողոց դուրս գալ, բայց հիշեք`որ չոր տուն վերադառնալ չի հաջողվի. ուզեք թե չուզեք` ոտքից գլուխ ջուր եք լինելու, կարող եք դրանում չկասկածել։

Սակայն Երևանի բնակիչների և հյուրերի մեծամասնությունը ջրվում է մեծ հաճույքով։ Ինչու՞։

Праздник Вардавар отмечают в Армении - Sputnik Արմենիա
Վարդավառ. թաց տոնի չոր կողմերը

Նախ, Հայաստանում հուլիսին շոգ է։ Երկրորդը, քեզ ոչ թե ջրում են, այլ ջրում մեծ սիրով, կատակներով համեմված։ Հետո, երևանյան հրաշալի ջրով լցված դույլի կամ բաժակի հասցեական կիրառումն, այսպես կոչված, ուշադրության նշան է հենց ձեր անձի նկատմամբ, իսկ դա, խոստովանեք, միշտ էլ հաճելի է և ոչ մի կերպ չի վնասում լուրջ մարդու հեղինակությանը։ Առավել ևս, որ դուք միշտ հնարավորություն ունեք պատասխանել նույն կերպ և դառնալ ջրային տոնի լիարժեք մասնակից։

Իսկ որտեղի՞ց է առաջացել Վարդավառ տոնը։ Վարկածներից մեկի համաձայն`այն կապված է Աստղիկի` սիրո, ջրային տարերքի և պտղաբերության աստվածուհու պաշտամունքի հետ։ Այլ տարբերակ էլ կա, համաձայն որի տոնը կապված է Անահիտի աստվածուհու հետ, այդ իսկ պատճառով տոնի ժամանակ ոչ միայն միմյանց վրա ջուր են լցնում, այլև ալ կարմիր կամ նարնջագույն ծաղիկներից փնջեր են սփռում տան առջև կամ տանիքին։

Ի դեպ, ծաղիկների մասին. վարդը տոնի անբաժանելի ատրիբուտներից է։ Վարդի թերթիկներով օրհնում են ծիսական ջուրը, վարդերով օրհնում են ու այն բաժանում մասնակիցներին։ Յուրաքանչյուր տոն սկսվում է ծիսական կրակը վառելու, ջրի, ճյուղերի կամ պտղի օրհնության արարողությամբ, հիմներ երգելով և աստվածների գովաբանությամբ։ Ամռան թեժ ժամանակահատվածում` Վարդավառի ժամանակ (հուլիսի կեսերին),  արարողության մեջ մտնում է նաև հասած պտուղների օրհնումն ու մասնակիցներին դրանց բաժանումը։ Ավանդաբար Վարդավառի ժամանակ օրհնում են նաև խնձորները։

Մինչդեռ  ավանդական միմյանց վրա ջուր լցնելու արարողությունը` ժամանակակից կատարմամբ, վաղուց «ջրոցի» անվանմամբ աղմկոտ մանկական խաղի է վերածվել և քաղաքացիների շրջանում հաճախ ընկալվում է  որպես մանկական տոն։ Երեխաները սովորաբար այդպես էլ ասում են` Վարդավառ խաղալ, այսինքն` միմյանց և անցորդների վրա ուրախ–զվարթ ջուր լցնել։ Հիշեցնենք ևս մեկ անգամ` նեղսրտել կամ դժգոհություն արտահայտել Վարդավառի ժամանակ չի կարելի, համարվում է, որ այդ օրը ջուրը բուժիչ ուժ ունի։

Չի կարելի ասել, որ նման «ջրային պրոցեդուրաներ» միայն Հայաստանում են ընդունում։ Այսպիսի մի բան կա նաև Թայլանդում, Բիրմայում իսկ Հունգարիայում հայկական Վարդավառը Զատկի մի մասն է կազմում և թարգմանվում որպես «Զատկային ջրոցի»։

Ինչ վերաբերում է արևելյան սլավոններին,  ապա նման ժողովրդական տոն նշվում է ամառային արևահավասարի օրը։ Այս տոնի պարտադիր ավանդույթներից  է մարդկանց զանգվածային ջրելը։ Ավելի վաղ համարվում էր, որ այդ օրը գետից դուրս են գալիս  չար ոգիներն, ու ջուրը բուժիչ և մոգական հատկություններով է օժտվում։

Լրահոս
0