01:47 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Կառնուտի ջրամբարում անհետացած տղամարդուն գտել են մահացած վիճակում։

ԵՐԵՎԱՆ, 24 Հուլիս — Sputnik. Ջրասուզակներին րոպեներ առաջ հաջողվել է ջրից դուրս բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը:

Ժամը 14:25-ին ջրափրկարարները Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին և դուրս բերել:  Վերջինս Կառնուտ գյուղի բնակիչ էր: «Գտնվել է, մոտավորապես, ջրամբարի մեջտեղի հատվածում, հավանաբար, ջուրն է տեղաշարժել նրան: Այս պահին դիակը դուրս է բերվել, սպասում ենք քննիչների ժամանմանը»,-նշեց պատասխանատուն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն էր ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են առավոտյան ժամը 10:40-ին:

Գլխավոր թեմաներ