00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոտտի «Սպիտակ» ֆիլմը «մարդաշարժի» մասին է. հայերը տառապում են զուսպ, բայց խորը

© Photo : provided by Teresa VarzhapetyanКадры со съемок фильма "Спитак"
Кадры со съемок фильма Спитак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս ավարտվեցին հայտնի ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի աշխատանքային «Սպիտակ» անվանմամբ ֆիլմի նկարահանումները։ Նկարահանումների տապավորությունների և ակնկալիքների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեցին ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարները։

Կարեն Ավետիսյան, Sputnik

Ֆիլմի հեղինակները տվյալ պահին աշխատում են չբացահայտել մանրամասները, սակայն արդեն հայտնի է, որ իրադարձությունները տեղի չեն ունենում որևէ կոնկրետ քաղաքում։ Թեև ֆիլմի աշխատանքային անվանումը «Սպիտակ» է, գործողությունները նույն հաջողությամբ կարող էին տեղի ունենալ Գյումրիում կամ Կիրովականում, ցանկացած քաղաքում, որին այս կամ այն պես դիպչել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը։

Առաջին մասը նկարահանվել է Ղրիմում, և քանի որ Հայաստանի մասին կինո նկարահանել այլ երկրում մի քիչ տարօրինակ է, ապա երկրորդ բլոկը` բավականին մեծ, ռեժիսորը նկարահանել է Հայաստանում։

Памятник героям фильма Мимино в Тбилиси - Sputnik Արմենիա
«Միմինոյի» հերոսներից մեկը համոզված էր` Դանելիան ֆիլմ էր նկարահանում հայերի մասին

«Մեր ֆիլմը նախատեսված չէ մեծ շահույթ ստանալու համար։ Դեռ փաստ չէ, որ այն մեծ էկրան դուրս կգա։ Ավելի ճիշտ, այն, ամենայն հավանականությամբ, սահմանափակ ցուցադրության կունենա, քանի որ մեր կինոն ժանրային չէ, իսկ ստիպել հանդիսատեսին՝ գնալ ֆիլ–ռեքվիեմ նայելու, շատ դժվար է, աղետն անձամբ մեզ չի դիպել։ Մենք շեշտադրում արել ենք անձնական ողբերգության վրա։ Մենք հայտնվում ենք քաղաքում այն բանից հետո, երբ ամեն ինչ արդեն տեղի է ունեցել։ Սա ասես կողմնակի հայացք է այն ժամանակվա իրադարձություններին», – պատմում է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը։

Իհարկե, անխուսափելի են զուգահեռները վերջերս մեծ էկրաններ դուրս եկած Սարին Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի հետ. մի ֆիլմ, որը ծայրահեղ տարբեր արձագանք ունեցավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից։

Այն, որ նույն թեմային նվիրված երկու ֆիլմերը նկարահանվել են գրեթե միաժամանակ` սովորական զուգադիպություն է, պնդում են ստեղծողներն` ընդգծելով, որ ֆիլմերը սկզբունքայնորեն տարբեր են։

© Photo : provided by Teresa VarzhapetyanԿադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից - Sputnik Արմենիա
1/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
© Photo : provided by Teresa VarzhapetyanԿադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից - Sputnik Արմենիա
2/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
© Photo : provided by Teresa VarzhapetyanԿադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից - Sputnik Արմենիա
3/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
© Photo : provided by Teresa VarzhapetyanԿադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից - Sputnik Արմենիա
4/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
1/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
2/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
3/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից
4/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմի նկարահանումներից

«Ես չեմ ուզում քննարկել մյուս ֆիլմը։ Ես, իհարկե, այն տեսել եմ, բայց չեմ դատել «մրցակցի» տեսակետից։ Դա բոլորովին այլ կինո է։ Ես կարդացել եմ նրանց սցենարը, իսկ «Երկրաշարժի» հեղինակները կարդացել են իմը։ Մենք ամենասկզբից պայմանավորվեցինք, որ նրանց ֆիլմն առաջինը դուրս կգա, քանի որ նրա կոմերցիոն բաղադրիչն ավելի մեծ էր։ Պատերազմի մասին, օրինակ, շատերն են նկարահանում, դա արգելված թեմա չէ, ու ոչ ոք չի սեփականացրել այն։ Կան հավերժ թեմաներ, իսկ մեզ մոտ դա եղավ հանգամանքների բերումով։ Երկու կողմից մոտենում էինք այս թեմային և պարզվեց, որ զուգահեռ երկու նախագիծ է ստեղծվում նույն թեմայով։ Ես զարմացել էի, որ այդպիսի կինո չեն նկարահանել դեռևս 10–20 տարի առաջ, երբ դրամատիկ պատմությունները ողջ ականատեսներով մակերեսի վրա էին։ Աղետի մանրամասները միշտ էլ արդիական են։ «Երկրաշարժ և մարդաշարժ»` այդպես ասենք։ Ես համաձայնեցի այս թեմային անդրադառնալ»,– ասաց Կոտտը։

Շատերը զարմացան` իմանալով, որ գլխավոր դերերը ֆիլմում խաղալու են հայ դերասաններ Հերմինե Ստեփանյանն ու Լեռնիկ Հարությունյանը։ «Սպիտակն» արդեն կարևոր տեղ է զբաղեցրել նրանց ստեղծագործական կյանքում։ Դերասանները չեն թաքցնում հիացմունքը Կոտտի նկատմամբ։

© Sputnik / Asatur YesayantsՀերմինե Ստեփանյանը և Լեռնիկ Հարությունյանը
Актеры Эрмине Степанян и Лерник Арутюнян - Sputnik Արմենիա
Հերմինե Ստեփանյանը և Լեռնիկ Հարությունյանը

«Առաջին հերթին, Կոտտը դերասաններին վերաբերվում է ինչպես պրոֆեսիոնալների։ Հաճախ նկարահանումների ընթացքում դերասաններն իրենց գաղափարներն են առաջարկում, և նա լսում էր։ Ընդհանրապես, նա մեր առջև շատ քիչ խնդիրներ էր դնում, քիչ էր բացատրում։ Այդ ամենը մեզ էր թողնում և միշտ ասում էր. «Ինչ գիտեք` արեք։ Ինչն ինձ պետք չէ` ես կկտրեմ»։ Եվ դա, իմ կարծիքով, շատ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Նկարահանման հրապարակում մենք մեզ վստահ էինք զգում։ Կարծում եմ՝ ես ու Հերմինեն արեցինք նույնիսկ ավելին, քան մտածում էինք։ Ռեժիսորը երբևէ չէր խանգարում դերասաններին»,– ասում է Լեռնիկ Հարությունյանը։

Հերմինե Ստեփանյանն, իր հերթին, առանձնացնում է ռեժիսորի տեխնիկական մոտեցումը նկարահանումների գործընթացին, ինչը թույլ է տվել ստեղծել պրոֆեսիոնալ և չափազանց ստեղծագործական մթնոլորտ։

Борис Хлебников - Sputnik Արմենիա
Բորիս Խլեբնիկով. «Հասարակ ազատ քաղաքացին այլախոհից վտանգավոր է»

«Նկարահանման հրապարակում ամեն մի դերասան իրեն յուրահատուկ, ընտրված պրոֆեսիոնալ էր զգում։ Այդ ամենն արտահայտվում է ամենափոքր մանրուքներում։ Օրինակ, երբ մենք գնում էին հանդերձարան փոխվելու, ոչ ոք թույլ չէր տալիս, որ դերասանը, կոշիկները հանելիս, ոտքերը սառը գետնին դնի։ Ոտքերի տակ, անպայման, որևէ փափուկ բան էր հայտնվում։ Նկարահանման հրապարակում, եթե բոլոր աթոռները զբաղված էին, անպայման մեկը կանգնում ու տեղը զիջում էր դերասանին։ Հայաստանում դերասանները, երևի, այդքան հպարտ չեն, և մեզ համար ավելի կարևոր են մարդկային հարաբերությունները։ Մենք միշտ զիջում ենք տարիքով մեծին։ Բայց այնտեղ ամեն ինչ մի քիչ այլ է… Հայկական կողմից բոլորը նույնպես ուշադիր էին։ Եվ պրոդյուսերը, և դերասանական խմբի ղեկավարը անում էին ամեն ինչ դերասանի համար ամեն հարմարություն ստեղծելու համար, որպեսզի նա տեսախցիկի առջև իրեն հանգիստ զգա»,– պատմում է Ստեփանյանը։

Երբ Հերմինե Ստեփանյանի մասնակցությամբ վերջին տեսարանն էին նկարահանում, Ալեքսանդր Սերգեևիչին ասաց. «Եկեք բոլորս միասին ծափահարենք, այսօր Հերմինեի վերջին նկարահանման օրն է»։ Եվ երբ բոլորը սկսեցին ծափահարել, դերասանուհին չէր հավատում, որ ամեն ինչ ավարտվել է։

«Այդ բոլոր ծափահարությունները նշանակում էին, որ ես` որպես արտիստ, վերջացրեցի ևս մի մեծ նախագիծ, բայց ինձ համար ամեն մի ծափահարություն ասես հարված լիներ։ Որովհետև ես պատրաստ չէի նկարահանումների ավարտին։ Բայց հետո հասկանում ես, որ այսպիսի լավ ռեժիսորի հետ աշխատանքի ավարտը խորհրդանշում է ինչ–որ նոր փուլի սկիզբ»,– պատմեց մեզ Ստեփանյանը։

Թվում է` մարդիկ նույն կերպ են տառապում։ Ֆիմի դերասանների համար ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Ռեժիսորը նրանց առջև խնդիրներ էր դնում «տառապել ոչ թե ուղղակի հայի պես, այլ մոսկվացի հայի պես»։ Պարզվեց, որ վիշտը կարող է ունենալ «ազգային» ու նաև ավելի նեղ շրջանակ։

«Հիշում եմ, մենք քննարկում ունեցանք ծանոթության առաջին օրը։ Նա չէր ցանկանում, որ ես էկրանին համամարդկային ցավ ցուցադրեմ։ Ավելին` նա ուզում էր, որ ես կարողանամ տառապանքը փոխանցել ոչ թե որպես տիպիկ հայ, այլ որպես մոսկվացի հայ։ Սկզբում դա ինձ տարօրինակ թվաց, բայց հետո ես հասկացա` ինչ էր ինձանից պահանջում ռեժիսորը»,– ասաց Հարությունյանը։

Հենց ինքը` ռեժիսորը,  հասցրել է վերլուծել «հայկական վիշտը» և անգել հետևյալ եզրակացության. հայերը տառապում են զուսպ` առանց հույզերը ցույց տալու, բայց շատ խորը։

«Եթե ռուսների մասին է խոսքը, ապա դա միանգամից բացահայտ հույզեր են։ Պատմում էին, որ սառնությունն ու նույնիսկ անտարբերությունը մահերի նկատմամբ հայերի մոտ շոկային իրավիճակից էր։ Մենք կարող ենք տասը րոպե տառապել գոռալով, հետո աշխատենք։ Եթե ամեն րոպե բոլորը լացեն՝ ո՞վ կաշխատի։ Վախենում են խոսել այն մարդկանց փոխարեն, որոնք այլ կերպ են զգում, բայց կան մարդիկ, որոնց հետ մենք շփվել ենք, նրանց հետ ինչ–որ գործնական չորություն էր առաջանում։ Այսինքն, գործն անել` ուշադրություն չդարձնելով դիերին։ Այսպիսի կանոն կա` երբ կաց են լինում էկրանին, հանդիսատեսն արդեն լավ չի լինում, իսկ եթե լացելու վրա է, լացում է հանդիսատեսը։ Տառապող հայերը նման են հենց այդ դերասաններին»։

«Սպիտակ» ֆիլմը նախատեսվում է մեծ էկրաններ հանել 2018 թվականի դեկտեմբերին։

Русская версия

Լրահոս
0