00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Բաքվի հայցերն ընդդեմ Հայաստանի և թշնամու բարեկամի մեկնած ձեռքը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 29-ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». 600-700 դիմում ՄԻԵԴ-ում Ադրբեջանից՝ ընդդեմ Հայաստանի

«Հրապարակ» թերթը գրում է. «2003-2014 թթ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր, Հայաստանի ներկայացուցիչ, 2014 թվականից առ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը օրերս մեր թերթին տված հարցազրույցում խոսել էր նաեւ Ադրբեջանից ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ ուղարկվող հայցերի մասին։ Նա բացատրել էր, թե ինչ չափանիշներից ելնելով է ՄԻԵԴ-ը քննություն իրականացնում նման դեպքերում եւ ինչու է հօգուտ Ադրբեջանի կայացնում վճիռներ։

Штаб-квартира Европейского суда по правам человека в Страсбурге - Sputnik Արմենիա
ՄԻԵԴ–ը որոշել է` Հայաստանը 3600 եվրո կվճարի «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Ալվինա Գյուլումյանը նշեց, որ իր՝ ՄԻԵԴ-ի դատավոր լինելու շրջանում Ադրբեջանը, որպես պետություն, Հայաստանի դեմ որեւէ հայց չի ներկայացրել։ «600-700 դիմու ներկայացրել էր Արցախի Հանրապետության տարածքներից հեռացած ադրբեջանցիները։ Այդ գործերից քննվել է ընդամենը մեկ գործ՝ Չիրագովը և մյուսներն ընդդեմ ՀՀ-ի, որով ՄԻԵԴ-ը որոշեց, որ այդ տարածքի նկատմամբ իրավազորություններ է իրականացնում նաև ՀՀ-ն և հնարավորություն չընձեռելով տեղահանված անձանց վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը, խախտել է նրանց սեփականության իրավունքը, անձնական կյանքին չմիջամտելու, ինչպես նաեւ իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները»,- մեզ հետ զրույցում նշեց Ալվինա Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել մեր պետբյուջեից, ապա Ալվինա Գյուլումյանը պատասխանեց․ «Այդ գործով վնասի փոխհատուցման հարցը դեռեւս չի լուծվել, քանի որ գործով վճիռը կայացնելու պահին այդ հարցը դեռ չէր քննարկվել»։

«Հայոց աշխարհ». Երկու հարցականով հավասարումը լուծում ունի

«Հուլիսի վերջին Թուրքիայի և Իսրայելի միջև բռնկված դիվանագիտական սուր կոնֆլիկտն ու Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Հայաստան ստիպում են ավելի ուշադիր նայել մեզանից հարավ գտվող Մերձավոր-Միջին արևելյան տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական նոր իրողություններին:

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Միասնական ջանքերով նոր որակի կբարձրացնենք հայ-իսրայելական համագործակցությունը. ԱԳ փոխնախարար

Դրանց հիմնական յուրահատկությունն այն է, որ եթե նախկինում գործ ունեինք օրեցօր խորացող իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը զուգահեռ հայ-իրանական կայուն ու փոխվստահելի հաբեությունների հետ, ապա այժմ մեր թշնամու բարեկամը նույնպես ձեռք է մեկնել մեզ՝ առաջարկելով համագործակցել տարածաշրջանային խնդիրների շուրջ»,- գրում է «Հայոց աշխարհը»:

«Փաստ». Հյուպատոսը 48 հազար դոլար փոխառություններ է հայտարարագրել

«Փաստ» թերթը գրում է. «Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ավելի քան 48 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Натуральный жемчуг - Sputnik Արմենիա
Կառավարությունը կվաճառի՞ գանձարանի ունեցվածքը

Մասնավորապես, Սարգսյանը հայտարարագրել է 44 հազար ԱՄՆ դոլար և 2 միլիոն 37 հազար դրամ փոխառություններ: Ընդ որում, տարեսկզբին նա ավելի շատ գումար է որպես փոխառություններ հանձնել, սակայն 14 հազար ԱՄՆ դոլարը վերադարձվել է իրեն հարկային տարում:

Սարգսյանի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն կրել և արդեն տարեվերջին նա ունեցել է 672 հազար դրամ, 7 հազար 274 ԱՄՆ դոլար և 6 հազար 565 եվրո դրամական միջոցներ»:

«Հրապարակ». Արաբո Իսպիրյանի հարսանիքը կլինի Ծառուկյանի «Փարավոնում»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երգիչ Ներսիկ Իսպիրյանի որդու՝ Արաբոյի եւ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի դստեր հարսանիքը տեղի կունենա Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում:

Չնայած՝ ի սկզբանե փեսացուի ծնողները ցանկացել են հարսանիքը կազմակերպել բացօթյա վայրում՝ աչքի տակ ունենալով հատկապես Վահագնի թաղամասը, սակայն, մեր տեղեկություններով, միայն տարածքը հատկացնելու համար կլորիկ գումար են պահանջել նրանցից, ինչը որոշումը փոխելու հիմք է հանդիսացել»:

Լրահոս
0